Մոսկվային «ոչ» ասող Երևանն արդեն «այո» է ասում. Փաշինյան-Պուտին «ճակատագրական» հեռախոսազրույց

Описание к видео Մոսկվային «ոչ» ասող Երևանն արդեն «այո» է ասում. Փաշինյան-Պուտին «ճակատագրական» հեռախոսազրույց

Բաժանորդագրվեք մեզ՝ https://bit.ly/3pbzs0J

#հայ_ռուսական #5tv

Ռուսաստանի անդամակցությամբ գրեթե բոլոր կառույցների հավաքները մերժած Հայաստանը որոշել է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, խորհրդարանում այդ մասին լրագրողներին հայտնել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի, ԱՄԷ-ի, Իրանի, Եգիպտոսի ու Եթովպիայի անդամակցությամբ միջպետական տնտեսական միավորման գագաթնաժողովը Կազանում է անցկացվելու հոկտեմբերի 22-24-ը: Հայաստանը նույնպես հրավեր էր ստացել ԲՐԻԿՍ-ից՝ որպես ԱՊՀ երկիր: Պարզ չէ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու Երևանի որոշումից ոգևորված, թե՝ ոչ, Մոսկվան հույս է հայտնել, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը նույնպես կվերականգնվի, այդ մասին Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովայի խոսքով՝ ՀԱՊԿ-ից հեռանալու Հայաստանի վարած քաղաքականությունը հայ ժողովրդի շահերից չի բխում:

Комментарии

Информация по комментариям в разработке