Սահմանամերձ Խոտ գյուղը եզակիներից է, որտեղ երիտասարդների թիվը չի նվազում

Описание к видео Սահմանամերձ Խոտ գյուղը եզակիներից է, որտեղ երիտասարդների թիվը չի նվազում

#REGIONSTV
Լրահոսին կարող եք հետեւել կայքէջում 👉https://regiontv.am/
Նաեւ Տելեգրամի մեր ալիքում 👉 https://t.me/regions_tv_info

Սահմանամերձ Խոտ գյուղը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է, գտնվում է Որոտանի ձախ կողմում՝ բարձրադիր սարավանդի վրա։ Հին Խոտ գյուղը գտնվում էր լեռնալանջին՝ շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։
Խոտ գյուղի վարչական ղեկավար Մարտիրոս Գրիգորյանի տեղեկացմամբ՝ բնակավայրն այսօր ունի շուրջ 200 տնտեսություն, 900 բնակիչ: Դպրոցում 190 աշակերտ է սովորում: Գյուղն ունի նաև մանկապարտեզ, որտեղ հաճախում է 50 սան:
Տեղաբնակները հիմնականում դաշտավարությամբ և անասնապահությամբ են զբաղված: Գյուղի մոտակայքում ամրաշինական և ասֆալտապատման աշխատանքներ են տարվում և բավականին մեծ թվով գյուղացիներ ներգրավված են աշխատանքներին: Քիչ են հողային ռեսուրսները, իսկ ամռան ամիսներին զգալի է դառնում ջրի սակավությունը:

Комментарии

Информация по комментариям в разработке