Գազայում մարդասիրական օգնության սպասող 112 պաղեստինցիների սպանությունը քննադատություն է հարուցել

Описание к видео Գազայում մարդասիրական օգնության սպասող 112 պաղեստինցիների սպանությունը քննադատություն է հարուցել

Հինգշաբթի Գազա քաղաքում մարդասիրական օգնության սպասող առնվազն 112 պաղեստինցիների մահը միջազգային սուր քննադատություն է հարուցել՝ հատկապես այն բանից հետո, երբ ականատեսների ու Գազայի առողջապահական պատասխանատուների խոսքով, պատճառը իսրայելական կողմի հարվածն էր։

Թել Ավեվը հերքում է իր մասնակցությունը՝ նշելով, թե տեղի ունեցածը հրմշտոցի հետևանք էր, և մարդկանց այնուհետև վրաերթի են ենթարկել շտապ կարգով դեպքի վայրից հեռացող բեռնատարները, որոնց բերած մարդասիրական օգնությունը ստանալու համար էլ խմբվել էին Գազայի բնակիչները։

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ պատճառը Գազա քաղաքի արևմտյան մասում գտնվող ալ-Նաբուսի ճանապարհային հանգույցում հավաքված բազմության ուղղությամբ իսրայելական ռազմուժի հարվածն էր։ Ավելի ուշ՝ իսրայելական կողմի կրակի մասին են խոսել նաև ականատեսները, երբ մարդիկ բեռնատարներից ալյուր և պահածոներ էին ստանում:

Գազայի հատվածի հատկապես հյուսիսային շրջաններում նկատելի է օգնության պակասը․ ՄԱԿ-ը նախազգուշացրել է վերահաս սովի մասին...

Gaza Paxestin Israel Hakamartutyun

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

https://www.amerikayidzayn.com/
  / amerikayidzayn  
  / amerikayidzayn  
https://t.me/Amerikayidzayn
  / amerikayidzayn  

Комментарии

Информация по комментариям в разработке