Լուսինե Վարդանյան - Ակնա հարսանեկան երգեր (Armenian folk)

Описание к видео Լուսինե Վարդանյան - Ակնա հարսանեկան երգեր (Armenian folk)

01. Առավոտուն կելնես 00:00
02. Բարի լուս, աղվոր 02:21
03. Մի լար, մայրիկ 04:51
04. Այ իմ հարըստի դըստրիկ (Քաշ հարեն) 07:30
05. Աս հինան 09:10
Ակնը հիմնադրել են Վասպուրականի Արծրունիները, որոնք իրենց թագավորությունը 1021-1022 թվականներին Բյուզանդիային հանձնելով՝ Սեբաստիայի հետ միասին իբրև փոխհատուցում ստացել էին նաև Ակնի շրջանը:
Նախարարական և իշխանազուն ընտանիքները՝ հիմնելով Ակնա գաղութը, ուրիշ ավանդությունների հետ բերել են նաև հարսանեկան ծեսն՝ իր բարձրագույն և բնիկ տարազով: Ակնա հարսանիքը, ինչպես պարզ երևում է նրա տարբեր փուլերի կազմությունից և երգերի ու նվագակցության բնույթից, արտացոլել է ավելի հայկական միջնադարյան քաղաքային ազնվականության նուրբ ճաշակն ու բարոյա - գեղագիտական ըմբռնումները։ Ակնա հարսանիքում նախ և առաջ ուշադրություն են գրավում փեսայի և հարսի զգեստավորման գործողությունները, որոնք առանձին սենյակների մեջ կատարվելով, աչքի են ընկնում յուրատեսակ գծերով:
Փեսայի զգեստավորումն ուղեկցվել է զուսպ երաժշտական նվագակցությամբ: Զգեստավորման ավարտումից հետո միայն երգել են՝ «Ելի կայնե, թագվոր աղբար», ու երբեմն նաև՝ «Ան բարձր լեռնեն ի վար» հիանալի երգերը: Շատ ավելի ճոխ է հարսի զգեստավորումը: Այդ արարվածում տարբերվում են երեք տեսարաններ:Առաջինում, որ սկսվել է խնամի կանանցով լեցուն սենյակի շեմին հարսի երևալու պահից, հնչել է ութ խմբերգ, որոնց թվում՝ «Ոլըրեցար, բոլըրեցար, աղվոր ճամբան մոլըրեցար» և «Աղվոր, քեզ ո՞ր մայրն է բերեր» գոհարները: Երկրորդ տեսարանը՝ հարսը «մոր գրկից առնելու» ինքնատիպ խաղն է, «Եկուր, աղվոր աղջիկ, հարս եղար մեզի» խմբերգով: Այսպիսով ավարտվում է հարսի զգեստավորումը, եզրափակվելով՝ «Ման եկուր, աղվոր, ման եկուր» խմբերգով ու դրան հաջորդող «Այ իմ հարստի դստրիկ» հոյակերտ հայրենով, միայնակ՝ սոլո կատարմամբ: Այն երգել է խնամի կանանցից մեկը՝ միաժամանակ մեղմիկ կերպով դափ զարկելով: Կոմիտասի գրի առած այս երգն իրականում սիրո հայրեն է, որ ընդունված է եղել երգել հարսանիքում:
Բուն պսակի արարողությունը, որից անմիջապես առաջ էլ «հարսնացուին ձեռքը հինա կդնեն նվագարանով», հարսանիքի զուտ եկեղեցական մասն է: «Աս հինան» երգը կատարվել է նվագակցությամբ, և երաժիշտների կատարողական ճաշակն ուներ խիստ տեղական բնույթ՝ հեռու արևելյան սազանդարներից:
Ակն թափանցած չեն եղել եվրոպական երաժշտական գործիքները։ Աոավել ուշագրավն այն է, որ Ակնի Հարսանիքում տեղ չեն ունեցել այստեղ ընդհանրապես քաջ ծանոթ դհոլն ու զուռնան:
Պատկերներն ու ձայնագրությունները վերցված են http://armenianmusic.am/ կայքից:
Armenian wedding songs from Akn. Performs Lousine Vardanian.
Երգերի խոսքերը՝

01.
Առավոտուն կելնես՝ երեսըդ լըվա,
Էպյուրշում մազերըդ դըրել ես հինա:

02.
Բարի լուս, աղվոր, բարի լուս,
Բարի լուս, աղվոր, բարի լուս:

03.
Մի լար, մայրիկ, մի լար,
Ես ալ վի տի գամ, տուտուս,
Նա նա նա նա նա նա,
Ասկե տասնըհինգ օր
Արկովըս տի գամ:

04.
Այ իմ հարըստի դըստրիկ,
Ծոցըդ էգի, ծառըդ արմավենի:
Քու ծառն ու ճեղըդ ոսկի,
Քու տերևըդ վարդ կու մանի:

05.
Աս հինան անպես հինա չէ,
Ղըրկողն ալ ինչ աղվոր մանչ է:
Ոսկի բաժակի մեջ հինա շաղվեցավ,
Արծաթ սանդրով ծամերըս լուծվեցավ:

էպյուրշում - աբրեշում
էգի - այգի
ճեղ - ճյուղ
կու մանի - կնմանի, նման է

Комментарии

Информация по комментариям в разработке