Այս ձայնագրությունը նրանց համար է, ում թվում է թէ մեղքերի խոստովանության ժամանակ ոչինչ չունեն ասելու Աստծուն։ Իսկ ի՞նչ խոսքեր կարելի ու պետք է ասել անհատական խոստովանության ժամանակ, երբ քեզ թվում է թէ արդար մարդ ես ու չես հիշում կամ տեսնում քո մեղքերը։
1․ Ես ամբողջ հոգով չեմ սիրում Աստծուն...
2․ Երբ աղոթում եմ, ուշադրությամբ ու ակնածանքով չեմ անում իմ աղոթքը․․․
3․ Ժամերգությունների ու Պատարագների ժամանակ, երբ կատարվում է ահավոր խորհուրդը, ես կանգնած եմ տաճարում առանց Աստծո երկյուղի, առանց ակնածանքի ու առանց ուշադրության․․․
4․ Հաճախ միտքս ցրվում է ու ես մտածում եմ անպատշաճ թեմաների մասին ու դրանց հետ զրույցի եմ բռնվում ոչ միայն աղոթքիս ու ժամերգությունների, այլ նաև Պատարագի սուրբ ահավոր ժամին։
5․ Իմ ապաշխարությունը խորը, անկեղծ ու գործուն չի։ Ես չեմ սգում իմ մեղքերի համար ու դրանց համար արցունք չեմ թափում, թէ ինչ վատ բաներ եմ արել։
6․ Իմ խոտովանությունը կոտրված սրտով չի, ու ես չունեմ այն լիովին գիտակցությունը թէ խոստովանահորս մոտ մեղքերս խոստովանելով, ես կանգնած եմ հենց Ամենակալ Աստծո առջև և հենց Աստծուն եմ խոստովանում իմ մեղքերը։
7․ Սբ․ Հաղորդության խորհրդին մոտենում եմ անարժանաբար, առանց պատշաճ պատրաստության ու սառը սրտով։
8․ Ես չեմ սիրում իմ մերձավորին, ինչպես իմ անձը։
9․ Իմ քահանայի կամ հոգևոր հոր նկատմամբ իրական սեր ու պատշաճ հարգանք չունեմ։
10․ Ես չեմ կարողանում տիրապետել իմ սեփական անձին, համբերությունս չի հերիքում։ Ոչ հեզ եմ, ոչ խոնարհ։ Մեղք եմ գործում սրան նրան դատելով, բամբասում եմ ու զրպարտում։ Ես մեղք եմ գործում անտեղի կատակներով, զայրույթով, կատաղությամբ ու չարությամբ։
11․ Ես մեղք եմ գործում որկրամոլությամբ, շատակերությամ, ուտելիքի նկատմամբ քմաճա լինելով ու մեկ-մեկ էլ թաքուն ուտելով։
12․ Ես մեղք եմ գործում իմ բոլոր զգայարաններով, տեսողությամբ, լսողությամբ, համի զգացումով, հոտով ու հպումով։
13․ Ես մեղանչում եմ խոսքով ու գործով, կամքովս ու ակամա, գիտությամբ և անգիտությամբ։ Ես մեղանչում եմ և մտքով և սրտով։
14․ Ես մեղք եմ գործում հպատրությամբ, փառասիրությամբ և մարդահաճությամբ։
15․ Ես մեղք եմ գործում ինքնահավանությամբ, փողասիրությամբ և շվայտությամբ։
16․ Ես իմ սիրտը չեմ պահում ամեն չարից և անիմաստ բաներից, որոնք խանգարում են Աստծո հետ հաղորդակցվելուն։
17․ Երբ իմ վրա գալիս են անպատշաճ ու վատ մտքեր, հպարտ ու հայհոյական մտքեր, ես դրանք ինձանից չեմ քշում արագությամբ, ես դրանք միանգամից չեմ վանում ինձանից։
18․ Ես մեղք եմ գործում խանդելով ու նախանձելով, բնավորությանս բռնկվողությամբ, ցասումով և վրեժ առնելու ցանկությամբ։
19․ Ես ծույլ եմ ու անփույթ և իմ աղոթքների մեջ, և իմ պարտականությունները կատարելու մեջ։
-
Ներիր մեզ Տեր, և ողորմյա։
Տեսնու՞մ էք ինչքան բան կա ասելու։
Այս խոսքերը մի հույն հոգևորական է ասել՝ Փիլոթեոս Զերվակոս անունով, ով 1980 թվականին մահացավ։
Информация по комментариям в разработке