Varduhi Vardanyan - Karot Վարդուհի Վարդանյան - Կարոտ Вардуи Варданян - карот

Описание к видео Varduhi Vardanyan - Karot Վարդուհի Վարդանյան - Կարոտ Вардуи Варданян - карот

ԿԱՐՈՏ
Խոսք ՝ Մանե Հակոբյան,
Երաժշտություն՝ Ազատ Հակոբյան

Հեռանում և թողնում եմ տունը իմ`
Տանելով լոկ հուշեր, մուժեր անհիմն:
Սահելով տարիները կմարեն,
Իմ հոգու սուրբ կանթեղը կվառեն:
Այն, որ կարոտն է հայի,
Այն սրտեր է հուզում ամայի,
Թև տալիս իմ հոգուն
Եվ ուժ` իմ աչքերին:

Դողում է սիրտը իմ,
Ինձ կանչում է երկիրը հին:
Կարոտի լուռ ձայնով
Անրջում եմ տունը իմ:
Քաոս է իմ հոգում.
Արցունքներն են ինձ ամոքում,
Մտքերով միշտ հածում,
Հայ կարոտն եմ իմ կոծում…

Հեռավոր իմ երկիր, հող հայրենի,
Իմ փափագ` գեղալանջ գոռ լեռների,
Գարունքիդ ծաղկունքով կուզեի այրվել,
Քո կիզող արևով կուզեի վառվել:
Պաղ ջրերիդ կարկաչով,
Կռունկիդ երամի կանչով
Դառնայի փարվեի,
Սուրբ հողն իմ համբուրեի:

Դողում է սիրտը իմ,
Ինձ կանչում է երկիրը հին:
Կարոտի լուռ ձայնով
Անրջում եմ տունը իմ:
Քաոս է իմ հոգում.
Արցունքներն են ինձ ամոքում,
Մտքերով միշտ հածում,
Հայ կարոտն եմ իմ կոծում…

Թող ճառագի հույսը հայի,
Վերածնվի հավատ,
Որ դառնան հայրենիք
Կարոտով, լույս կարոտով

Դողում է սիրտը իմ

Դողում է սիրտը իմ,
Ինձ կանչում է երկիրը հին:
Կարոտի լուռ ձայնով
Անրջում եմ տունը իմ:
Քաոս է իմ հոգում.
Արցունքներն են ինձ ամոքում,
Մտքերով միշտ հածում,
Հայ կարոտն եմ իմ կոծում…

Комментарии

Информация по комментариям в разработке