Արցախի բազաները դատարկո՞ւմ է Թել Ավիվը. ե՞րբ և ո՞ր կողմից սպասել Իրանի հարվածը

Описание к видео Արցախի բազաները դատարկո՞ւմ է Թել Ավիվը. ե՞րբ և ո՞ր կողմից սպասել Իրանի հարվածը

Բաժանորդագրվեք մեզ՝ https://bit.ly/3pbzs0J

#Իրան_Իսրայել #5tv

Կովկասը կարող է դառնալ Իրան-Իսրայել սրվող հակամարտության թատերաբեմ: Համենայնդեպս անցած շաբաթավերջին նման մտավախություն կար: Բրիտանական «Տելեգրաֆ» արտահոսած տեղեկության համաձայն՝ Իրանի նախագահը պլանավորում էր «Համասի քաղբյուրոյի ղեկավարի սպանության վրեժը լուծել Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաներին հարվածելով: Սակայն այսօր իսրայելական մամուլը լուր տարածեց, թե Թել Ավիվը հանում է զորքերը Ադրբեջանից ու Վրաստանից: Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը՝ պաշտոնական հաստատում կամ հերքում չկա: Փորձագետները չեն բացառում, որ տեղեկատվական նման մեսիջներով Թել Ավիվն՝ իր աջակիցների հետ ու Թեհրանը հեռավար բանակցութուն են վարում, ինչը ամենևին չի նշանակում, թե Իրանի հակահարձակումը հետաձգվում է: Պատահական չէ, որ Իսրայելը միլիոններ է ծախսում երկրի ավիացիան մարտական վիճակում պահելու համար:

Комментарии

Информация по комментариям в разработке