Տեղերի վանք. Վաչուտյան իշխանների գլուխգործոցը:

Описание к видео Տեղերի վանք. Վաչուտյան իշխանների գլուխգործոցը:

Տեղեր գյուղը Արագածի հարավային բարձրադիր լանջին է, Տեղեր գետի աջ ափին, ծովի ամեկերևույթից 1700 մետր բարձրության վրա: Տեղերի անվանումը հետաքրքիր ծագումնաբանական ավանդապատմություն ունի: Պահլավունի իշխաններն Ամբերդ ամրոցում 10-րդ դարում մշտապես զինվորական կայազոր են պահվել։ Զինվորների ընտանիքները, Ամբերդի շրջակայքի խիստ կլիմայի պատճառով, բնակատեղի փնտրելու նպատակով իջել են հարավ։ Տեղեր գյուղի տարածքը համարելով հարմար, ասել են. «Լավ տեղեր են»։ Այդտեղից էլ բնակավայրը կոչվել է Տեղեր։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն Տեղեր գյուղի անունը կապվում է իր շրջակայքում աճող դեղաբույսերի հետ։ Այդ պատճառով գյուղը անվանել են Դեղեր կամ Դղր: Տեղերում` վանական համալիրից ոչ հեռու, պահպանվել է նաև Սուրբ Հովհաննես մատուռի ավերակները` 11-րդ և 13-րդ դարերի հոյակերտ խաչքարերով: Այնուամենայնիվ, միջնադարում Տեղերի պատմությունն անքակտելիորեն կապված է Ամբերդի հետ: Երբ Ամբերդը ննվաճվել է թուրք սելջուկների, ազատագրվել Զաքարյանների, հետո կրկին նվաճվել մոնղոլների, թուրքերի կողմից, այդ ամենի հետևանքով Տեղերը մի քանի անգամ լքվել ու վերաբնակեցվել է։

Комментарии

Информация по комментариям в разработке