Միայն թե ծննդյանս օրը չզոհվեմ․ Շահեն  Բաբայան․ «Կյանքին ասել այո՛»

Описание к видео Միայն թե ծննդյանս օրը չզոհվեմ․ Շահեն  Բաբայան․ «Կյանքին ասել այո՛»

Շահեն Բաբայանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 20-ին Արարատի մարզի Եղեգնավան գյուղում։ Դպրոցից հետո զորակոչվել է բանակ, ծառայել Արցախի հանրապետության «Արա լեռ» կոչվող զորամասում։ Երեք ամիս էր մնացել ծառայությանը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Կռվել է հիմնականում Ջրականում, Հադրութում։ «Հոկտեմբերի քսանին ծննդյանս օրն էր, բոլորը մի բան էին մաղթում՝ էսօր ավարտվի պատերազմը, իսկ իմ ուղեղում մի բան էր՝ մենակ թե ծննդյանս օրը չզոհվեմ, էսօր ինձ բան չլինի, հետո ինչ ուզում է, թող լինի»։ Ծննդյան օրն արկի պայթյունից առաջացած բեկորները շրջանցում են Շահենին, սակայն հոկտեմբերի 28-ին ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորվում է՝ կորցնելով երկու ոտքը։ «Մտածում էի՝ սայլակի վրա եմ մնալու ու կյանքը կանգնեց, բայց դեկտեմբերի 7-ին մեզ հյուր եկավ Սարգիս Ստեփանյանը, ես չգիտեի, որ նա պրոթեզներով է։ Զարմացած ինչ հարց ասես տալիս էի՝ կքայլե՞ս, կնստե՞ս․․․Ասում էր՝ լավ է լինելու ախպերս, կարևորը ժպիտդ կա, մնացած հարցերը լուծված է»,-պատմում է Շահենը։

2021 թվականին գերմանական «Ինտերօրթո» կենտրոնում պրոթեզավորվելուց հետո Շահեն Բաբայանը վերականգողական բուժում է ստանում Զինվորի տանը, ապա՝  Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում, որտեղ էլ Սարգիս Ստեփանյանի խորհրդով զբաղվում է նաև պրոֆեսիոնալ  բազկամարտով։ Մարզական հաջողությունները չեն ուշանում, պարաբազկամարտում Շահենը Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Շահենը ձեռք բերեց 2024-ի օգոստոսին Մոլդովայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականը 61 երկրների պայքարում զբաղեցրել է թիմային 4-րդ հորիզոնականը:

Комментарии

Информация по комментариям в разработке