Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա. ինչպես է կատարվում ՄՌՏ հետազոտությունը

Описание к видео Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա. ինչպես է կատարվում ՄՌՏ հետազոտությունը

#ԷրեբունիԲԿ #ՄՌՏ
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա. ինչպես է կատարվում ՄՌՏ հետազոտությունը. Էրեբունի ԲԿ-ում: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին եւ 24 ժամ:

Բաժանմունքը համալրված է Siemens ընկերության Magnetom Aera ժամանակակից սկաներով: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր սերնդի այս սարքը հնարավորինը սեղմ ժամանակահատվածում լայնածավալ հետազոտություններ է կատարում: Այն ունի առավել հզոր մագնիսական դաշտ և տեսանելիություն, ինչի արդյունքում տեղեկատվությունն առավել ճշգրիտ է և հստակ, պատկերն ու եզրակացության որակը՝ կատարյալ:

Մագնիսառեզոնանսային այս տոմոգրաֆի բացառիկ հնարավորություններից մեկը աշխատանքի արագությունն է: Ի տարբերություն հին սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆների, երբ հետազոտությունը տեւում էր 40 րոպեից մինչև 1 ժամ, Magnetom Aera-ի պարագայում ընդամենը 5-20 րոպե է պահանջվում: Այն ունի գլխուղեղի արագ հետազոտման GO brain ծրագիր, որի օգնությամբ մեկ կոճակի հպումով հետազոտվում է գլխուղեղը` բազմաթիվ դիրքերով, անհրաժեշտության դեպքում կոնտրաստ նյութերի կիրառմամբ:

------------------------------------------------------------------------------------------------
🏥Հետեւեք մեզ նաև
✔️Facebook   / erebounihospital  
✔️Instagram   / erebouni_mc  
✔️Website https://erebunimed.com/
✔️Telegram https://t.me/erebounimed
🏥Բաժանորդագրվեք մեր ալիքին    / @erebunimedicalcenter8065  
🏥Երևան, Տիտոգրադյան 14
🏥010471100
🏥[email protected]
#էրեբունի_բժշկական_կենտրոն

Комментарии

Информация по комментариям в разработке