ՄԻՈՒԹՅՈՒՆ Ի ԿԱՐԵՎՈՐՍ․ Վազգեն Առաջինի հայրապետական հորդորը ՀՀ Գերագույն խորհրդի պատմական նստաշրջանին

Описание к видео ՄԻՈՒԹՅՈՒՆ Ի ԿԱՐԵՎՈՐՍ․ Վազգեն Առաջինի հայրապետական հորդորը ՀՀ Գերագույն խորհրդի պատմական նստաշրջանին

ՀՀ Գերագույն խորհրդի պատմական նստաշրջան 1991թ․

Վազգեն Ա. (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին ք. Բուխարեստ (Ռումինիա): Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք։
ՀՀ Ազգային Հերոս: Պարգևատրվել է «Հայրենիք» բարձրագույն կոչումով:
1988թ. փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք: Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Ս. Սարգիս, Ս. Զորավոր, Ս. Հովհաննես, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը:

Комментарии

Информация по комментариям в разработке