Փաշինյան․ Սարի թաղում բախում է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանության միջև

Описание к видео Փաշինյան․ Սարի թաղում բախում է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանության միջև

«Մոտ 1.30 ժամ առաջ Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջև: Քաղաքացիները փորձել են գալ և մտնել դեպի գրավված ՊՊԾ գունդ տանող պահպանվող տարածք: Ոստիկանները թույլ չի տվել: Քաղաքացիները քարեր ու այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Չորս վիրավոր ոստիկան կա: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տվյալներով, վիրավորումները հրազենային չեն», - քիչ առաջ «Ազատության» և «Սիվիլնեթի» նկարահանող խմբերին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով փոխոստիկանապետ Սամվել Հովհանիսյանի հետ մտել էր պահպանվող տարածք:

Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը փոխանցեց, որ բերման ենթարկված քաղաքացիներ չկան:

Комментарии

Информация по комментариям в разработке