ՄՈՆԹԵ - MONTE

Описание к видео ՄՈՆԹԵ - MONTE

1957-1993 | Մոնթե Մելքոնյան, Հայաստանի ազգային հերոս
Ֆիմլի վերջում հնչող երգը
Հեղինակը՝ Անհայտ
ԱՎՈՅԻ ԵՐԳԸ
Թափառական դարձած
Հին պատմությունների
Ողբերգական, անծայր
Կարմիր շարաններից,
Ու ստացած պատգամ
Եւ զենք մի վրեժխնդիր՝
Թափառեցի երկար
Ես երկրից երկիր:

Վրեժս պայքարումդ
Գտա, երկիր Արցախ,
Զենքս անհագուրդ
Մի անխուսափ թիրախ...

Համր, օտարախոս՝
Անկյալ Բաբելոնի
Լեզուներով անգոս
Անցա ես շրջմոլիկ,
Անկեղծ քո բարբառով
Ես թրծեցի լեզուս
Հոգին է իմ վառում
Ձայնդ պատգամախոս:
Լեզուն իմ մայրենի
Գտա տանջված ու պարզ
Մարդկանց պիրկ շուրթերին՝
- Ես քե՛ մատաղ, Արցախ...
Բանտերում մութ, անարգ,
Ուր նետվել էի ես
Խանզի ունեի երազ,
Ու մի արդար վրեժ,
Ես փայփայեցի սեր,
Քո մեջ գտա, Սեդա,
Ու դարձավ կյանքը մեր
Աղոթք մի անդադար...

Քո աղոթքով մաքուր
Քանի, քանի անգամ
Գնդակն անցավ թափուր՝
Ոխով իր անզգամ...

Թե այս անգամ խոցեց՝
Լոկ ես էի մեղավոր,
Մահը ես գրկեցի
Որպես ռազմիկ սովոր,
Ինձ մի մեղադրիր,
Ես քեզ հավատարիմ-
Հողին այս փարվեցի
Տանջված հայրենիքիս,

Որ քիչ հանգստանամ,
Ու ետ դառնամ, իբրեւ
Մի զորացնող պատգամ,
Ու կենսատու արեւ:

Комментарии

Информация по комментариям в разработке