Յուլիա Նավալնայան կշարունակի ամուսնու գործը

Описание к видео Յուլիա Նավալնայան կշարունակի ամուսնու գործը

Միացյալ Նահանգները հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան և Ուկրաինայում արդեն երկու տարի շարունակվող պատերազմի պատճառով։

«Reuters»-ի փոխանցմամբ, ամերիկյան նոր պատժամիջոցների մասին մանրամասն կհայտարարվի փետրվարի 23-ին՝ անձամբ նախագահ Ջո Բայդենի կողմից։

Հիշեցնենք, անազատության վայրում օրերս կյանքից հեռացած Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիան, Եվրամիությանն ուղղված իր ուղերձում կոչ է արել չճանաչել Ռուսաստանում այս մարտի կեսերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները: Քչերն են կասկածում, որ այդ «ընտրությունների» արդյունքում՝ Ռուսաստանն արդեն մոտ քառորդ դար իշխող 71-ամյա Վլադիմիր Պուտինը վերստին կհայտարարվի հաղթող՝ իրավունք ստանալով Կրեմլում մնալ ևս վեց տարի:

Yulia Navalnaya rusastan

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

https://www.amerikayidzayn.com/
  / amerikayidzayn  
  / amerikayidzayn  
https://t.me/Amerikayidzayn
  / amerikayidzayn  

Комментарии

Информация по комментариям в разработке