Boheme / Ռուբեն Քամալյան - «Կներես դու ինձ»

Описание к видео Boheme / Ռուբեն Քամալյան - «Կներես դու ինձ»

‪@bohemeproduction‬
Կներես դու ինձ

Մեր սրտի ձայնը մերժելու համար,
Եվ խենթությունը դրժելու համար
Կներես դու ինձ։
Քո չվերծանված հայացքի համար,
Մեր չկայացած համբույրի համար
Կներես դու ինձ։
Իմ անմեկնելի սկզբունքի համար,
Քեզնից փախչելու արբունքի համար
Կներես դու ինձ։
Քեզ իմ երազում կանչելու համար,
Տողիս տակ թաքուն տանջելու համար
Կներես դու ինձ։
Հոգուդ մեջ խամրող մեր հուշի համար,
Կողքիդ արթնացող ուրիշի համար
Կներես դու ինձ։

_______________________
FOLLOW

Facebook:   / bohemeproduction  
Instagram:   / bohem_production  
_______________________

Комментарии

Информация по комментариям в разработке