Մածունով բիսկվիթ՝ հեշտ, մատչելի ու միշտ հրաշալին արդյունքով․ բոլոր նրբությունները՝ մեկ տեսանյութում

Описание к видео Մածունով բիսկվիթ՝ հեշտ, մատչելի ու միշտ հրաշալին արդյունքով․ բոլոր նրբությունները՝ մեկ տեսանյութում

Գառնու գաթայի խոստացված բաղադրատոմսը կգտնեք այս հղումով 👇

   • Գառնու գաթա․ սիրելի,  ծանոթ գաթայի բա...  

_________________________________________

ՄԱԾՈՒՆՈՎ ԲԻՍԿՎԻԹ

Բաղադրիչները

5 ձու
1 լիքը բաժակ շաքարավազ /բաժակը՝ 250 մլ/
100 մլ կաթ
400 մլ մածուն, կամ թթվասեր, կամ կեֆիր
100 մլ անհոտ բուսայուղ
2 բաժակ ալյուր
1 լիքը թեյի գդալ սոդա
3 ճ/գ կիտրոնի հյութ
1 կիտրոնի կեղևի քերուկ

խմորը թխում ենք նախապես 200-220 աստիճան տաքացված ջեռոցում մինչ նկատեք, որ լավ բարձրացել է ու մգացել, երբ արդեն էլ տեսնեք, որ էլ չի բարձրանում, ֆիքսվել է այդ բարձրության վրա ( դա տեղի է ունենում խմորը ջեռոցը դնելուց մոտավորապես 8-9 րոպե անց), հետո իջեցնում ենք ջերմաստիճանն ու մինչ պատրաստ լինելը շարունակում թխել 160-170 աստիճանով մինչ պատրաստ լինելը։ ժամանակը լիովին կախված է ջեռոցից։
Թխված լինելը ստուգում ենք փայտե չոփով կամ կենտրոնին մատով սեղմելով։ Եթե զգում եք, որ կեղևի տակ պինդ է արդեն, ուրեմն պատրաստ է։ Արագ դուրս ենք բերում։ Երկար թողնելու խմորեղենը ( նաեւ ցանկացած այլ խմորեղեն ) չորանում է

Комментарии

Информация по комментариям в разработке