Լուսաշող Կարոտ - Գուսան Հայկազուն - Ժողովրդական Երգ

Описание к видео Լուսաշող Կարոտ - Գուսան Հայկազուն - Ժողովրդական Երգ

Սիրելիս ես քեզ տեսնել եմ ուզում,
Սիրտս քո առաջ բացել եմ ուզում,
Քեզ հետ անկաշկանդ խոսել եմ ուզում,
Թել թել մազերտ շոյել եմ ուզում.

Շատ եմ տառապել կյանքում հասկացի,
Էլ չեմ դիմանա իզուր մի տանջի,
Կարոտել եմ քեզ շուտ արի հասի,
Լուսաշող դեմքտ տեսնել եմ ուզում.

Դու իմ աննման իմ միակ մուսան,
Դու իմ յոթը գույն չքնաղ ծիածան,
Դու հազարաբույր ծախկած բույրաստան,
Անուշ նեկտարտ քաղել եմ ուզում.

Комментарии

Информация по комментариям в разработке