Ճագարաբուծությունը անասնապահության այլընտրանքային զարգացող ճյուղ է Սյունիքում

Описание к видео Ճագարաբուծությունը անասնապահության այլընտրանքային զարգացող ճյուղ է Սյունիքում

Տարոն, Տաթև, Մարիամ, Ալիկ․․․ այս անունները ոչ միայն մարդկանց, այլև Հայկի ճագարների անուններն են։ Հայկի ֆերմայում ամեն ճագար իր անունն ունի՝ ի պատիվ իր երեխաների, ընկերների, բարեկամների։ Ճագարներից մեկն էլ հենց իր անունով է։

Հայկը ճագարաբուծությամբ սկսել է զբաղվել 2018թ-ից։ Հոր առողջական խնդիրներն էին ճագար պահելու պատճառ դարձել․ ասել էին՝ ճագարի օրգանական միսն արյուն զտող է։

Հայրն արդեն չկա, բայց Հայկը շարունակում է զբաղվել ճագարաբուծությամբ։ Սկզբում ընդամենը մեկ զույգ էր, հիմա՝ ավելի քան 40-ն են․․․ հստակ թիվը չգիտի։ Ասում է՝ ճագարներին հաշվելն իր համար վատ նշան է։ Ափսոսանքով է նշում, որ անցյալ տարի շուրջ 200 ճագար է սատկել։
Ավելին կարդացեք https://mediapoint.am/?p=10803 կայքում

Комментарии

Информация по комментариям в разработке