Ախտորոշիչ լապարոսկոպիա

Описание к видео Ախտորոշիչ լապարոսկոպիա

Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
Ախտորոշիչ լապարոսկոպիա
Կոնքի ախտորոշիչ լապարոսկոպիան իրականացվում է կոնքի օրգանների հիվանդությունների հետազոտության ու ճշգրիտ ախտորոշման նպատակով:
Փոքր կոնքի շրջանում ախտորոշիչ լապարոսկոպիայի իրականացման ցուցումներ են.
• անհայտ էթիոլոգիայի ցավեր որովայնի ստորին հատվածում,
• հեղուկի կուտակում փոքր կոնքում,
• անպտղության և հաճախակի վիժումների պատճառների ճշգրտում,
• էնդոմետրիոզի, արտաարգանդային հղիության, ձվարանի կիստաների և ուռուցքների կասկած:
Սովորաբար, լապարոսկոպիայի ժամանակ որովայնի առաջային պատին կատարում են փոքր կտրվածքներ կամ բացվածքներ, որոնց միջոցով տեղադրում են լապարոսկոպն ու գործիքները: Միջամտությունից հետո վերականգնողական շրջանը զգալիորեն ավելի կարճ է, իսկ բուժման պայմաններն՝ առավել հարմարավետ պացիենտի համար:
Երբ պացիենտն ընդունվում է բաժանմունք, տեղադրվում է ներերակային կաթետեր, միացվում է կաթիլային և իրականացվում սեդացիա՝ հանգստացնող դեղերի ներարկում: Միջամտությունն իրականացվում է ընդհանուր կամ ներշնչափողային անզգայացմամբ: Ստանդարտ, չբարդացած լապարոսկոպիայի դեպքում միջամտությունը տևում է 30-60 րոպե:
Վիրաբույժն, այսպես կոչված՝ տրոակարի միջոցով, որովայնի առաջային պատին, պորտից քիչ ներքև, կատարում է փոքր բացվածք: Որովայնի ներսում տեսանելիությունը լավացնելու նպատակով որովայնի խոռոչ ածխաթթու գազ է մղվում: Պորտից ներքև բացվածքի միջոցով վիրաբույժը տեղադրում է լապարոսկոպը, որի տեսախցիկից պատկերներն արտացոլվում են վիրահատարանի մոնիտորների վրա: Վիրաբույժը մանրամասն զննում և ուսումնասիրում է կոնքի օրգաններն ու հյուսվածքները՝ փորձելով գտնել հիվանդության պատճառը և հիմնավորել նրա ախտանիշները:
Երբեմն նոր մուտքերի ստեղծման անհրաժեշտություն է առաջանում՝ տեղադրելու լրացուցիչ գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է որովայնի խոռոչում գտնվող օրգանները շարժել՝ դիտարկումը լավացնելու կամ այնպիսի միջամտություններ իրականացնելու համար, ինչպիսիք են՝ սպիական հյուսվածքի հեռացումը, բիոփսիան կամ ներորովայնային հեղուկի դատարկումը:
Երբ լապարոսկոպները և մյուս գործիքները հեռացվում են, կտրվածքները փակվում են սեղմակներով կամ՝ կարվում, և վիրակապ դրվում:
Շնչառական խողովակի հեռացումից հետո պացիենտը բաժանմունք է տեղափոխվում: Որոշ ժամանակ անց հեռացվում է նաև կաթետերը, անհրաժեշտության դեպքում տրամադրում են ցավազրկողներ: Երբ հիվանդն սկսում է ինքնուրույն հեղուկներ ընդունել, հանվում է նաև կաթիլայինը:
Ախտորոշիչ լապարոսկոպիայից մի քանի ժամ անց պացիենտների մեծ մասը դուրս է գրվում:

http://erebouni.am/arm/department/89/...
http://erebouni.am/arm/patient.articl...

Комментарии

Информация по комментариям в разработке