ՄԱՅՆՔՐԱՖՏ 0-ԻՑ ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱԼԱ ՄԱՅՆՔՐԱՖՏ ՄԱՍ 1 SBTV

Описание к видео ՄԱՅՆՔՐԱՖՏ 0-ԻՑ ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱԼԱ ՄԱՅՆՔՐԱՖՏ ՄԱՍ 1 SBTV

Մայնկրաֆտ (անգլ.՝ mine «հանք», «փորել» և craft «արհեստ»), համակարգչային խաղ է, որը ստեղծվել է 2009 թ. շվեդ ծրագրավորող Մարկուս Պերսոնի կողմից, ով ավելի հայտնի է հանրությանը «Նոտչ» մականվամբ։ Խաղի կատարելագործման համար մեծ դեր է խաղացել Մարկուս Պերսոնի կողմից ստեղծած Mojang կորպորացիան, որի անդամները եղել են նրա ծանոթները և ընկերները։
ԱՅՍՕՐ ԿԽՈՍԵՄ ԳՈՅԱՏևՈՒՄ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ
Այստեղ խաղացողը չունի ոչինչ և ինքնուրույն պետք է հայթայթի ու գտնի բոլոր բնական ռեսուրսները (փայտ, քար, երկաթ, ածուխ և այլն)։ Այս բոլորը խաղացողին պետք են գալու հետագայում խաղի մեջ։ Կախված խաղի բարդությունից` խաղի գիշերային ժամերին և այն տարածքներում որտեղ ամբողջովին խավար է, հայտնվելու են տարբեր տիպի հրեշներ՝ զոմբիներ, սարդեր, կմախքներ նետ ու աղեղով և այլն։ Այս ռեժիմում կա նաև կյանքի սանդղակ, որը կարող է իջնել, երբ քո վրա հարձակվում են հրեշները, կամ դու ընկնում ես ջրի մեջ և երկար ես մնում այնտեղ (այդ դեպքում դու խեղդվում ես), կամ էլ ընկնում ես լավայի մեջ։ Ինչպես նաև համակարգչային տարբերակում խաղացողն ունի ուտելիքի սանդղակ, որը քիչ-քիչ ընկնում է, և խաղացողը պետք է երբեմն ինչ-որ բան ուտի։ Կյանքերը վերականգնվում են, երբ խաղացողը լիարժեք սնված է, կամ էլ այն կարող է ինքնուրույն վերականգնվել, եթե դու խաղում ես «Խաղաղ» բարդության ժամանակ։

Комментарии

Информация по комментариям в разработке