Քրիստոս թագավոր է սիրո, զորության // Kristos Tagavor e siro zorutyan - Emmanuel worship

Описание к видео Քրիստոս թագավոր է սիրո, զորության // Kristos Tagavor e siro zorutyan - Emmanuel worship

1. Քրիստոս թագավոր է սիրո, զորության,
Ճշմարտության շնորհքով օժտված հավիտյան,
Լի գութով պատրաստ է օգնելու հոժար,
Ուխտել էր Իր Հորը՝ փրկել մարդկության։
Մորթված Գառնուկը հաղթեց աշխարհին (3),
Աստծո Քրիստոսը՝ մեղքին ու մահին։

2. Սատանան սոսկում է, սարսափած փախչում,
Դևերը շփոթված՝ ահից զարհուրում,
Անհավատությունից դժոխքն է լցված,
Դատաստանի ահից տագնապի մատնված:
Ալելուիա՜, հաղթե՛ց Քրիստոսը մահին (3),
Ալելուիա՜, հաղթեց ցուրտ գերեզմանին:

3. Մեր Տերը գալու է շուտով ամպերով,
Լուսո հրեշտակներով, սրբոց բանակով,
Աշխարհը կլցնի արդարությունով,
Կդատի ազգերը՝ ճշմարտությունով։
Ալելուիա՜, հաղթե՛ց Քրիստոսը մահին, (3)
Ալելուիա՜, հաղթեց ցուրտ գերեզմանին։

Комментарии

Информация по комментариям в разработке