Arthur Meschian - Farewell. Արթուր Մեսչյան - ԲԱՐՈՎ ՄՆԱՔ

Описание к видео Arthur Meschian - Farewell. Արթուր Մեսչյան - ԲԱՐՈՎ ՄՆԱՔ

Lyrics: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян (1989)
Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян (1989)

Catharsis -- Կատարսիս -- Катарсис
Live 2005 december 17, at Aram Khachatryan Concert Hall, Yerevan -- Համերգ Արամ Խաչատրյանի Համերգասրահում, դեկտեմբերի 17, 2005թ. -- Концерт в Зале Арама Хачатряна, Ереван 17 декабря 2005 года

Դռները մեկ առ մեկ փակում
կյանքիս անցած էջերի պես,
էջերը լույս պահում սրտում,
մնացածը տալիս քամուն
- և հեռանում
- բարով մնաք...Բարով մնաս իմ մանկություն,
որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
աքսորների խուլ ահազանգ
- կռիվ ու խաղ
- բարով մնաք...

Բարով մնաք -- իմ ընկերներ
որ կիսեցիք ինձ հետ օրերը իմ,
ես կհիշեմ ամեն վարկյան
նրանց, որոնք արդեն չկան,
- օրհնյալ լինեք
- բարով մնաք...

Բարով մնաս դու իմ քաղաք
և փողոցներ իմ հարազատ,
ես չափչփել եմ ձեզ հազար անգամ,
դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,
հեգնանք, ժպիտ և հայհոյանք,
- ես դեռ կգամ
- բարով մնաք...

Ինքս ինձնից եմ հեռանում
և կամուրջները ետդարձի ես չեմ այրում...
ես հեռանում եմ, որ դառնամ,
հազար փակված դռներ բանամ
- հիմա գնամ
- բարով մնաք...

Մնաս բարով, վերջին իմ սեր,
կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր...
գիշեր անդարձ, ձեռքեր սեղմված,
և կորուստի դռները բաց
- ես փակեցի
- բարով մնաք...

Մնաք բարով խելառ օրեր
անքուն հազար իմ գիշերներ
բարով մնաք, խոսքեր մաշված
դեմքեր հոգնած
նոր խաբկանքի դռները բաց
- չեմ հավատում
- բարով մնաք...

Մնաս բարով, վերջին կորուստ,
վերջին իմ հույս, սպասում,
երազ վերջին...
ես հեռանում եմ ամենից,
ամեն տեսակ սուտ խաղերից
ես չեմ խաղում
- բարով մնաք

Комментарии

Информация по комментариям в разработке