Երևանի Գաջի գործարանին հարակից Աղի լիճը ինքնատիպ, բնական, բուժիչ, ջրային հուշարձան է
1980-ականներին Էրեբունու շրջանի նախկին Թոխմախի գյոլից (այժմ`Վարդավառի այգու կամ Արգիշտիի լիճ) ոչ հեռու տրիկոտաժի ֆաբրիկային հարակից տարածքից գաջի հումք և քարի մշակման ցեխի համար բազալտե քարեր հանելուց հետո` նրանց տեղում ստորգետնյա աղբյուրներից բխած բնական աղաջրով լցվելով գոյացել էր առաջին (հին) Աղի լիճը: 1990- ականների սկզբներին կլոր շրջագծով այդ լիճը լցվեց հողով և տեղում կառուցվեց տրիկոտաժի ֆաբրիկայի կցակառույցը: 2003-ին նախկին լճի բազմաթիվ այցելուների հորդորով նշված ֆաբրիկայի սեփականատերը հին լճից մի փոքր հյուսիս-արևելք հորատել-բացել տվեց 4-5 մետր խորության ձագարաձև փոս, որը նախկինի նման լցվեց արտեզյան ջրով`վերածվեց այսօրվա Մեծ աղի լճին. առավելագույն չափերը` (50×61) մ: Լճի շուրջը շարվեցին նախկին քարի ցեխում մնացած կիսամշակ բազալտի կտորներ: Լճի միակ ելքը հարավ-արևմտյան անկյունից է, որտեղից ջուրն անընդհատ դուրս է հոսում 15 սմ տրամագծով խողովակով` ապահովելով ջրի մաքրությունը:
Լճի ջրի աղայնությունը մոտ 13% է` ինչի շնորհիվ այնտեղ լողալը շատ դյուրին է: Առանց ջանք գործադրելու ջրի վրա կարելի է պառկել, կամ ջրի միջով ուղղակի քայլել: Ջրում կա սուլֆիդային և կալցիումային աղեր, փոքր քանակության ծծմբաջրածին, որը մասնագետների վկայությամբ հակաբորբոքային ազդեցություն ունի և կերակրի աղի հետ ջրին օժտում է կրկնակի բուժիչ հատկությամբ: Փոքր Աղի լիճը կամ նախկին Պառվների գյոլը մեծ Աղի լճից մի քանի քայլ հյուսիս-արևմուտք է: Առավելագույն չափերը (17×28) մ է, խորությունը չի գերազանցում 1,5 մ: Նրա առանձնահատկությունն աղայնության բարձր աստիճանն է`ավելի քան 25 %: Պառվների գյոլը հնում մի մեծ պղտոր ջրափոս էր, որտեղ լողալ չիմացող մեծահասակ կանայք հոդացավերը մեղմելու նպատակով, նստում էին ափի քարերին և ոտքերն իջեցնում ջրի մեջ: Այդ պատճառով էլ այն կոչվում էր Պառվների գյոլ; Վերջին տարիներին այն դարձել է խիստ բազմամարդ: Աղի լճի բուժիչ հատկություններից առաջնայինը հոդացավերի բուժումն է, նյարդային համակարգի հանգստացումն ու ամրապնդումը, մաշկային հիվանդությունների` էկզեմայի բուժումը, փսորիազի`վիճակի զգալի բարելավումը: Լիճ այցելողներն, արդյունավետ բուժման համար, կիրառում են բոլոր միջոցները` ջրային վաննաներ, արևային լոգանք և ցեխաբուժություն` լճի հատակից հանված սև տիղմով կամ գաջի հումքով (ոմանց համար` «շեկ կավ»):
Привет! Меня зовут Наринэ Киракосян. Я журналист, пишущий журналист, но иногда я снимаю для души. Поэтому я открыла на ЮТУБ свой собственный канал, куда скидываю видеосюжеты из жизни моей семьи, моей работы, а иногда и просто репортажи. У меня высшее университетское образование с дипломом международного журналиста. В профессии я с 1995 года. В разные годы я работала в газете "Голос Армении", "Ереван журнал", Общественном телевидении Армении, газете "Республика Армении, ИО "АрмИнфо", журнале "Взгляд из Еревана", электронной газете "Газета.ru", ТК "Дождь", "РБК", ""Russia Today", бизнес FM радио, ИА "Благовест-инфо", сотрудничала с рядом других СМИ Армении и России. Мои материалы печатались в СМИ разных стран мира. Я универсальный журналист, однако основной интерес у меня к экожурналистике. У меня есть премия "Лучший экологический журналист" посла ОБСЕ. В 2015 году вместе со своим коллегой я создала сеть экологических журналистов и некоторые медиа-туры я также выставляю на свой ЮТУБ - канал.
Внимание։
все комментарии модерируются. Те, что будут с оскорблениями или содержать политические и национальные навязчивые субъективные или явно лживые утверждения будут отклонены, а авторы таких комментариев могут быть заблокированы.
Вместе с тем, приветствуются комментарии по теме и в тему. Спасибо за просмотры, лайки и перепосты в ваших социальных сетях!
Для предложений и сотрудничества
email: gazetayerevan@mail.ru
Информация по комментариям в разработке