Ընտիր ընկույզի մուրաբա/ Հեշտ հաշվարկ/ Կստացվի անգամ սկսնակների մոտ

Описание к видео Ընտիր ընկույզի մուրաբա/ Հեշտ հաշվարկ/ Կստացվի անգամ սկսնակների մոտ

1․ Մաքրված ընկույզը սառը ջրի մեջ ենք թողնում, չենք մոռանում օրական 2-3 անգամ (նվազագույնը) փոխել ջուրը։ Կարող է տևել մինչև 14-15 օր, կարող է և ավելի քիչ։

2․ Երբ հատիկները լավ մուգ կլինեն, ջուրն էլ արդեն ոչ գորշ, պատրաստում ենք կրային լուծույթը։ Դրա համար յուրաքանչյուր 100 ընկույզի համար վերցնում ենք 200 գ կիր։ Մարում ենք գոլ ջրով, հետո լցնում ենք այնքան սառը ջուր, որ ծածկի բոլոր ընկույզները։ Խառնում ենք , թողնում ենք միջինը 10 ժամ։ Չենք մոռանում երբեմն տակից խառնել, որ նստվածք չլինի։

3․ Կրի լուծույթը դատարկում ենք, իսկ ընկույզները հատ առ հատ լվանում։ Հետո սառը ջրի մեջ ենք թողնում 2-3 ժամ։

4․ Ծածկում ենք պատառաքաղով։

5․ Շիբի հերթն է։ Յուրաքանչյուր 100 ընկույզի համար կպահանջվի 25 գ շիբ։ Յուրաքանչյուր 100 ընկույզի համար 1 լ ջուր ենք եռացնում (ստացվում է Յուրաքանչյուր 100 ընկույզի համար 25 գ շիբ ու 1 լ ջուր կամ էնքան ջուր, որ ծածկի ընկույզները, եթռ պետք լինի, կարող եք մոտ 0,5 լ ավելացնել) ու լցնում ենք շիբը։ Հետո լցնում ենք նաև ընկույզները ու եռացնում միջինը 20 րոպե։

6․ Շիբից հետո դուրս ենք բերում սառը ջրի մեջ ու պատրաստում ենք թույլ օշարակը։ Դրա համար Յուրաքանչյուր 100 ընկույզի համար եռացնում ենք 1 լ ջուր ու ավռելացնում ենք 1 բաժակ շաքարավազ (բաժակիս ծավալը՝ 250 մլ)։ Ընկույզները լցնում ենք եռացող օշարակի մեջ ու եփում ենք 20 րոպե։


7․ Օշարակից դուրս ենք բերում ուղղակի քամիչի մեջ ու անցնում ենք հիմնական արդեն խիտ օշարակը եփելուն։ Յուրաքանչյուր 100 ընկույզի համար կպահանջվի 4 լ ջուր ու 2 կգ շաքարավազ։ Օշաքրակը եռացնում ենք ու եռացող օշարակի մեջ լցնում ենք ընկույզները։


ԱՌԱՋԻՆ ԵՓ․ Առաջին անգամ եփում ենք մոտ 3 ժամ։ Անջատում ենք կրակն ու թողնում լիարժեք հովանա։ Ցանկալի է թողնել մի ամբողջ օր։

ԵՐԿՐՈՐԴ ԵՓ․ Եփում ենք արդեն 2 ժամ։ Էլի հովացնում ենք նույն կերպ, ինչպես առաջին անգամից հետո։

ԵՐՐՈՐԴ ԵՓ․ Եփում ենք 1-1,5 ժամ։ հենց սկսի եռալ, ավելացնում ենք համեմունքը։ Մեկ ժամ անց սկսում ենք ստուգել օշարակը։ անջատելուց մոտ 10 րոպե առաջ կարող եք ավելացնել կիտրոնաթթու (Յուրաքանչյուր 100 ընկույզի համար 1-2 պտղունց)։ Ես չեմ ավելացրել։ Դա անում ենք ապահովության համար, բայց համի առումով ազդում է մի քիչ։ Եթե վստահ եք, որ շատ երկար չեք եփել, չի շաքարակալի, կարող եք չավելացնել։

Комментарии

Информация по комментариям в разработке