Խորհրդավոր Հայրավանքը

Описание к видео Խորհրդավոր Հայրավանքը

Հայրավանք (Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին)։ Սբ. Ստեփանոս եկեղեցին (IX-XIII դդ.) հայկական ճարտարապետության եզակի նմուշներից է: Եկեղեցին քառաբսիդ գմբեթավոր կառույց է՝ ներսից և դրսից խաչաձև հատակագծով։
Եկեղեցու վրա առկա է 5 արձանագրություն, որոնցից ամենահինը թվագրվում է 1211 թ.։ Ըստ այդ արձանագրության՝ եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է Հովհասափ և Ներսես վարդապետների կողմից։ Ներկայիս ամբողջական տեսքը 1980-ական թթ. վերականգնման արդյունք է:
Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու(Ամենայն Հայոց կաթողիկոս 1737-ից։ Հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն) գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով, խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։

Комментарии

Информация по комментариям в разработке