Ինչպես բարձրացնել մոտիվացիան. 7 հնարք՝ նոր ուժեր ձեռք բերելու համար

Описание к видео Ինչպես բարձրացնել մոտիվացիան. 7 հնարք՝ նոր ուժեր ձեռք բերելու համար

Քո մոտ եղե՞լ է այնպիսի ժամանակաշրջան, որ դու ոչինչ չուզենաս անել, կամ ուզենալու դեպքում էլ չկարողանաս այն պատճառով, որ մոտիվացիադ բավարար չէր: Երբևէ ցանկացե՞լ ես հանձնվել: Ուղղակի պառկել և ոչինչ չանել: Կամ զգացե՞լ ես քեզ այնպես, ասես ունակ չես որևէ օգտակար բան անել:


Եթե չի եղել՝ կարող ես փակել այս տեսանյութը, սա քո համար չէ, իսկ եթե եղել է՝ նայիր մինչև վերջ և կիմանաս, թե ինչպես ձերբազատվել ներքև քաշող զգացողությունների և մտքերից, ինչպես ձեռք բերել նոր ուժեր և բարձրացնել մոտիվացիայիդ մակարդակը:


Այդ 7 հնարքներն են՝
1. Հասկացիր, թե ինչու է դա քեզ պետք,
2. Ժամանակ առ ժամանակ ետ արի իրական աշխարհ,
3. Հիշիր քո բոլոր հաջողությունները,
4. Համեմատվիր ինքդ քեզ հետ և միայն ինքդ քեզ հետ,
5. Հավաքագրիր քո սիրելի կերպարներին,
6. Վիզուալիզացրու հաջողությունդ,
7. Օրդ սկսիր դրական նոտայից:


Եթե կա որոշակի հարց ինքնազարգացման շրջանակներում, որը քեզ մտահոգում է կամ որի մասին կուզենայիր այս էջում խոսվեր, գրիր մեկնաբանություններում կամ մեր էջին անձնական նամակներով, մենք դա ոչ մի դեպքում չենք անտեսի:

Комментарии

Информация по комментариям в разработке