«Քոփի փեստ Ռուսաստանից». ո’չ իշխանությունը, ո’չ ընդդիմությունը Վրաստանում հետ քայլ չեն անում

Описание к видео «Քոփի փեստ Ռուսաստանից». ո’չ իշխանությունը, ո’չ ընդդիմությունը Վրաստանում հետ քայլ չեն անում

«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծն այսօր ընդգրկվել է Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստերի օրակարագում։ Իշխող «Վրացական երազանքի» այս նախաձեռնությունն ուղեկցվում է բողոքի գործողություններով։ Երեկ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում կայացած ակցիան ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, 14 ցուցարար բերման է ենթարկվել։ Ընդդիմությունը «օտարերկրյա գործակալների» մասին օրնագիծը «ռուսական օրենք. է անվանում՝ պնդելով, թե այն ընդունվում է Մոսկվային հաճոյանալու համար։ Վաշինգտոնն ու Բրյուսելը ևս խորը մտահոգություն են հայտնել օրինագծի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և կշեղի Վրաստանին իր եվրոպական ուղուց։

Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am

Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով

#ազատություն #լուրեր

🔶 Facebook – http://bit.ly/3cauM2T
🔶 Youtube – http://bit.ly/2UNf47I
🔶 Instagram – http://bit.ly/3c3eiJt
🔶 Twitter – http://bit.ly/2yF0OW1
🔶 Telegram – http://bit.ly/2yzVAL8

Комментарии

Информация по комментариям в разработке