Ախ Քո Սերը որքան քաղցր է, դառը կյանքիս համ կուտա... (Ֆրունզ Արսենյան)

Описание к видео Ախ Քո Սերը որքան քաղցր է, դառը կյանքիս համ կուտա... (Ֆրունզ Արսենյան)

Ա՜խ, Քո սերը որքան քաղցր է,
Դառը կյանքիս համ կուտա,
Ա՜խ, Քո խոսքը ջուր է իրավ,
Պապակ սրտիս զով կուտա :

Քո վերքերից ամեն մեկը,
Բուժող դեղ է վերքերիս,
Փրկիչ Հիսուս փառաց լույսդ,
Խավար սրտիս լույս կուտա :

Կարոտում եմ թե մի վարկյան
Հեռանում ես իմ մտքից,
Ցուրտ է հագնում ողջ մարմինս,
Երբ գնում ես իմ մոտից :

Մի ավերակ, անտեր տուն է,
Սիրտս դառնում առանց Քեզ,
Օրհնյալ Տերս առաջնորդիր,
Ետ չմնամ Քո հոտից :

Քո օրհնության աղբյուրները,
Մեզ համար են ջուր հանում,
Այն Քո խաչի սուրբ արյունն է,
Մեզ մեղքերից լվանում :

Քո շնորհքը տալիս ես մեզ,
Որ նրանով մենք փրկվենք,
Հիվանդագին սիրտս միայն,
Ձեռքիդ մեջ է լավանում :

Մխիթարող իմ Տերն ես Դու,
Անմխիթար այս դարում,
Արդարության հանդերձներով
Մեր հոգին ես զարդարում :

Հոգս ես անում Դու մեզ համար,
Կենաց խոսքիդ համաձայն,
Մեր մեջ եղած ու բորբոքված,
Կրակներն ես Դու մարում :


Комментарии

Информация по комментариям в разработке