Ախր ես ինչպես - Կարդում է Սոս Սարգսյանը

Описание к видео Ախր ես ինչպես - Կարդում է Սոս Սարգսյանը

Համո Սահյան - Ախր ես ինչպես
Կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեննե՛ր չկան,
Ախր ուրիշ տեղ հորովե՛լ չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնությու՛ն չկա,
Այսքան վաստակած հոգնությու՛ն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև՛,
Եվ արևի մեջ այսքան ձյու՛ն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկությու՛ն չկա
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ի՛նձ:

Комментарии

Информация по комментариям в разработке