Ինչու՞ Աստված այսպես գծեց մեր ազգի սահմանները

Описание к видео Ինչու՞ Աստված այսպես գծեց մեր ազգի սահմանները

Ազգերի սահմանները գծում է Աստված։ Եթե մենք Քրիստոնյա ենք սա պետք է իմանանք, և համոզվենք, որ իմանանք թէ ում մոտ գնանք մեր խնդիրները լուծելու համար և ում մոտ չգնանք։ Որ չլինի այնպես որ մենք սխալ տեղ գնանք ու մեր հույսերը փշրվեն, համ էլ մենք բարկացնենք մեր իսկական բարեկամին՝ Աստծուն, ում ձեռքում են այս հարցերի լուծումները։

Հիմա ես ձեզ կպատմեմ թէ ինչ է ասում Աստուծո Խոսքը ազգերի ու պետությունների սահմանների մասին, ինչպես են փոխվում այդ սահմանները, երբ են փոխվում այս սահմանները, ու ձեզ հարց տամ որ դուք մտածեք; թէ ինչու 1921 թվականին Աստված Հայաստանի համար մի սահման գծեծ, 1994 թվականին կտրուկ մեծացրեց այդ սահմանը, իսկ 2020 թվկանին կտրուկ կրճատեց այդ սահմանը ու դեռ կրճատումները վերջն էլ չի երևում։

1. Պողոս առաքյալը երբ քարոզում էր Աթենքում՝ Աթենացիներին ասաց Աստված "Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, 27 որ փնտռեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան." Գործք 17։26-27։

2. Ծնունդ 23։31-32 - Ես քո սահմանները պիտի հաստատեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը և անապատից մինչև գետը, որովհետև քո ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին, և նրանց պիտի քշես քո առջևից։ Դաշինք չդնես նրանց հետ և նրանց աստվածների հետ։

3. Ելից գրքում Աստված ազգին ասում է "որովհետեւ ես ազգեր պիտի հեռացնեմ քո մօտից, պիտի ընդարձակեմ քո սահմանները, ոչ ոք աչք չպիտի ունենայ քո երկրի վրայ, եթէ տարուայ մէջ երեք անգամ ներկայանաս տէր Աստծուն։" Ելք 34։24

4․ Թվոց գրքի մեջ, Աստված ազգի սամանների մասին ասում է "Ձեր հարավային սահմանը կլինի Սին անապատից մինչև Եդովմ։ Այնպես որ ձեր հարավային սահմանը կլինի Աղի ծովի ծայրից՝ արևելքից. 4 ձեր հարավային սահմանը, Ակրաբիմի բարձունքից պտույտ տալով, կհասնի մինչև Սին և այնտեղից դուրս գալով՝ կտարածվի մինչև Կադես-Բառնեայի հարավային կողմը" Թվեր 34։3-4

4․ Բ Օրինացում ասում է "Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեց և սփռեց Ադամի որդիներին, ազգերի սահմանները դրեց"։ Բ Օրինակ 32։8

5․ Աստված ոչ միայն պետությունների սահմաններն է գծում ու հաստատում, այլ նաև աշխարհի վրա ամեն տեսակի սահման։ Սաղմոս 73։17ում ասում է "Դու հաստատեցիր երկրի բոլոր սահմանները. դու ստեղծեցիր ամառն ու ձմեռը։"

6, 147րդ Սաղմոսում ասում է "Քո սահմանները խաղաղության մեջ պահեց, և ցորեինի առատությամբ լիացրեց քեզ։"

7․ Եսայի մարգարեության մեջ, Տերն ասում է, որ մարդկանց անօրենության ու չարության հետևանքով նրանց վրա դատաստան պիտի լինի և հենց Իր կողմից չափված սահմանները պիտի ավերակ դառնան։ Այս տեսեք, Եսայի մարգարության 34րդ գլուխն այսպես է սկսվում։ Տերն ասում է թող լսեն աշխարհն ու երկիրը իր մեջ ապրող բոլոր ժողովուրդների հետ։ Տիրոջ զայրոյթը բոլոր ազգերին է ուղղուած։ Ու հենց Սիոնի նկատմամբ դատաստանի հատվածում ասում է "Այնտեղ բնակութիւն պիտի հաստատեն թռչուններն ու ոզնիները, ցիներն ու ագռաւները, նրա մէջ պիտի ջնջուեն ու աւերակ դառնան չափուած սահմանները, յուշկապարիկները պիտի բնակուեն այնտեղ։" Ես․ 34։11

Комментарии

Информация по комментариям в разработке