Ո՞վ կլինի ԼՂՀ հաջորդ նախագահը

Описание к видео Ո՞վ կլինի ԼՂՀ հաջորդ նախագահը

Արցախում ոչ ոք չի թաքցնում, որ երկրում ընդդիմադիր մամուլ չկա։

«Ընդդիմադիր լինելու կարիք չկա, այդ պատճառով էլ չկան այդ թերթերը»,-ասում է ուսանող Արթուր Հայրապետյանը։

Երկրի նախագահ Բակո Սահակյանն այդ կարծիքին չէ, իր նախընտրական ծրագրում նա որպես համատեղ աշխատանքի արդյունք է ներկայացրել զանգվածային լրատվամիջոցների անկախությունը։

Մեր զրուցակիցները որեւէ անկախ լրատվամիջոց չհիշեցին։ Հանրապետությունում որպես տեղական հեռուստատեսություն գործում է միայն Հանրայինը, որը եթեր է հեռարձակվում 4 ժամ։ Այնուամենայնիվ, արցախցիները հպարտանում են իրենց ժողովրդավարական նվաճումներով։

«Ունենք օմբուդսմենի ինստիտուտ, ունենք շատ ակտիվ հասարակական կազմակերպություններ»,-ասում է պետծառայող Նարինե Գալստյանը։

Արցախում ընտրություններին մասնակցելու է նաեւ բանակը։ Ղարաբաղցի եֆրեյտոր Էմին Օսիպյանը դեռեւս չգիտի, թե ովքեր են նախագահի թեկնածուները։ Դիրքերից իջնելուց հետո նա ամեն օր նայում է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության լրատվական թողարկումը ոչ քաղաքական անցուդարձին տեղեկանալու համար, այլ ստանալու կարեւորագույնը՝ ուժ։

Իսկ Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը գիտի, թե ով է ընտրվելու Արցախի նախագահ. «Բակո Սահակյանը ընտրվելու է։

Ստեփանակերտում նախընտրական պաստառների պակաս չկա, ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանը եւ գործող նախագահ Բակո Սահակյանը գյուղերում շարունակում են իրենց նախընտրական հանդիպումները։ Ի դեպ, թեկնածուները երեքն են։ Չորրորդն ինքնաբացարկ է հայտնել։

Комментарии

Информация по комментариям в разработке