Խոսք և երաժշտություն՝ Մարիամ Պապիկյան
Գործիքավորում և միքս-մասթերինգ՝ Գարեգին Ամյան
Հատուկ շնորհակալություն Մարիամ Չամիչյանին
ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Երգը գրել եմ երկու մասով, և նկարն էլ պատահական չէ մտածված։
Երգի առաջին մասը երգել եմ Աստծո երկնային ուրախությունը զգալով, երբ կարծես զգում էի երկնքում տիրող մթնոլորտը։ Երգելով հասա մի տեղ, բայց շարունակություն չկար...
Անցավ մոտ մեկ ամիս։ Կյանքիս մեջ դժվար ու մշուշոտ մի շրջան էր, երբ տխրություն և անորոշություն էի զգում ամեն օր։ Դժվարությամբ էի կարողանում երկրպագել Աստծուն և դա էր ինձ համար ամենացավալին, ոչ թե խնդիրները, որոնց բախվում էի։
Բայց օրեր անց որոշում կայացրի՝ բարձրացնելու եմ երկրպագությունս անկախ ամեն ճնշումներից, անկախ հոգնած ու սպառված լինելուս։
Եվ հիշեցի այն երգը, որ կիսատ էր մնացել...
Երկրպագել սկսեցի...
Հենց դա էր հաղթությանս պահը, որ ճեղքում բերեց կյանքիս մեջ։ Հենց այդ պահին գրվեց երգի շարունակությունը և այն դարձավ ամբողջական։
Այդ օրն ավելի խորապես հասկացա, թե ինչքան կարևոր է Աստծուն երկրպագելը թե ուրախ թե տխուր պահերին, մեր կյանքի թե լուսավոր, թե անգույն րոպեներում երկրպագելն է օգնում, որ 《 երգը կիսատ չմնա》։
Թող ոչ մի հավատացյալի 《երկրպագության երգը կիսատ չմնա》...
ԵՐԳԻ ԽՈՍՔԵՐԸ
Փառք ու մեծարանք Քեզ, Տեր,
Արքա արքաների,
Խոնարհվում ենք Քո առջև,
Տերն ես տերերի։
Փառք, գոհություն Քեզ, ով մեր Թագավոր,
Դու արժանի ես, ով Տեր զորավոր,
Արքայությունդ հավերժ է հաստատ,
Նույնն ես երեկ, այսօր և դարեդար։
Իշխանությունդ չունի սահմաններ,
Կարողությունդ բացում է դռներ,
Եվ չկա մեկը, Տեր, Քեզ հավասար,
Եվ չկա մեկը Քեզ պես սուրբ, արդար։
Հիսուս, բարձր է անունդ սուրբ...
#hogevorerger #worshipsongs
Информация по комментариям в разработке