«Կենտրոնի Կյաժը» դատարանում պնդեց, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին կրակել է իր վրա

Описание к видео «Կենտրոնի Կյաժը» դատարանում պնդեց, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին կրակել է իր վրա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար։

Դատարանում ցուցմունք է տալիս Հայկ Սարգսյանի նախկին ընկերը՝ Դավիթ Սիմոնյանը, ով հայտնի է «Կենտրոնի Կյաժ» մականունով։

Ըստ Քննչական կոմիտեի, 11 տարի առաջ՝ 2007 թվականին, հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը այնուհետև կարճվել էր:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունից հետո, սակայն, այդ փաստի առթիվ հարուցվեց նոր քրեական գործ, որի քննության արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին անզգուշությամբ մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Արթուր Ղևոնդյանն, այլ Սիմոնյանին փորձել է սպանել Հայկ Սարգսյանը։ Մեղադրողի հարցին, թե ինչո՞ւ է հիմա պատմում այս մասին, տուժող Սիմոնյանն ասաց. - «Հայկ Սարգսյանը խոստացել էր ուղարկել երիկամի փոխպատվաստման, բայց չուղարկեց»։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք նման խոստումներ է տվել Դավիթ Սիմոնյանին և ինչպես կմեկնաբանի Սիմոնյանի ցուգմունքը, Հայկ Սարգսյանը պատասխանեց. - «Պարզ չի՞ որ սուտ ա ամեմ ինչ»։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։[

Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am

«Ազատությունը» սոցիալական մեդիայում
Facebook -   / azatutyun  
Twitter -   / azatutyunradio  
Instagram -   / azatutyuntv  
VKontakte - https://vk.com/azatutyuntv
Odnoklassniki - https://www.ok.ru/azatutyun

Комментарии

Информация по комментариям в разработке