ԴԵՊԻ ՃԱՄԲԱՐ - ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏ ֆիլմի սաունդթրեքը
Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան - Դեպի ճամբար
Grigor Danielyan & Hripsime Yelinyan - Depi chambar /soundtrack/
Music: Grigor Danielyan & Aghasi Saribekyan
Lyrycs: Grigor Danielyan & Alberto
DOP: Arman Petrosyan
Director: Karen Amyan
Movie edit: Arsen Saribekyan
Music video edit: Gor Aslanyan
Dress: Naz Hakobyan /FAND/
Խոսքեր
Կանգ առ ժամանակ,
Պտտվիր հակառակ,
Տար ինձ մանկություն,
Ուր կար մաքրություն,
Մարդկություն՝ իրական ու անապակ,
Բարություն՝ իսկական ու անհատակ:
Ժամանակի հոսանքին ես լողում եմ հակառակ,
Դեպի մանկության ափը՝ դեպի այն ժամանակ,
Երբ չգիտեինք ի՞նչ է սուտը, ո՞ւմ է հարկավոր խաբել,
Ո՞ւմ պիտի կեղծավոր ժպտալ, օրվա հացը վաստակել:
Երազում էինք շուտ մեծանալ, հայտնվեցինք թակարդում,
Մեր մանկության երազանքը վաճառեցինք աճուրդում,
Հիմա մեկն է երազանքը՝ վերադառնալ մանկություն,
Նորից գնանք դեպի ճամբար, դեպի նոր հիշողություն…
Դեպի, Դեպի, Դեպի ճամբար,
Պիտի պիտի պիտի պիտի գնամ ու մնամ,
Քանի քանի քանի քանի անգամ,
Պիտի կրկնեմ, որ հաջորդ տարի էլ անպայման կգամ
Դեպի, Դեպի, Դեպի ճամբար,
Պիտի պիտի պիտի պիտի գնամ ու մնամ,
Քանի քանի քանի քանի անգամ,
Պիտի կրկնեմ, որ հաջորդ տարի էլ անպայման կգամ
Հիմա սենյակիս հայելու արտացոլանքը
Ինձ հուշում է, որ էլ առաջվանը չի մեր կյանքը,
Սերը բույր չունի արհեստական ծաղկի պես,
Ընկերությունն ավարտվում է կաճամետրաժ ֆիլմի պես,
Խիղճը թաղված է, հոգիները ծախված…
Աստված … գիտի, թե ով ինչ կարգի է շեղված
Կաթված … կստանաս, եթե իմանաս հանկարծ,
Որ մարդը կողքիդ կանգնած, մեջքիդ հասցրեց հարված:
Տարեց տարի մեծանում ենք, մեր մեղքերով բուրգ կառուցում,
Հետո ստեր հորինելով իրար վրա գործ հարուցում,
Մեղավորին արդարացնում, անմեղներին զուր հալածում,
Սուտ լուրեր են տարածում, առանց ոչ մի արդարացում:
Կանգ առ ժամանակ,
Պտտվիր հակառակ,
Տար ինձ մանկություն,
Ուր կար մաքրություն,
Չարություն, բայց անկեղծ ու մանկական,
Երջանկություն, որ էլ հիմա չկա…
Դեպի, Դեպի, Դեպի ճամբար,
Պիտի պիտի պիտի պիտի գնամ ու մնամ,
Քանի քանի քանի քանի անգամ,
Պիտի կրկնեմ, որ հաջորդ տարի էլ անպայման կգամ
Դեպի, Դեպի, Դեպի ճամբար,
Պիտի պիտի պիտի պիտի գնամ ու մնամ,
Քանի քանի քանի քանի անգամ,
Պիտի կրկնեմ, որ հաջորդ տարի էլ անպայման կգամ
#depichambar #hatukjokat
Информация по комментариям в разработке