Մսային գնդիկներ ջեռոցում/ Тефтели в томатном соусе

Описание к видео Մսային գնդիկներ ջեռոցում/ Тефтели в томатном соусе

Համեղ մսային ուտեստ😍  
  
Ես խոստացել էի, որ էջում ավելի շատ եմ տեղադրելու առօրյա, հասանելի բաղադրիչներով բաղադրատոմսեր: Սա հերթական համեղ ու պարզ ուտեստներից է: Ձեր ընտանիքի անդամները անպայման կգնահատեն: 🤫❤  
_____  
Բաղադրիչներ՝  
Հորթի աղացած միս  
🔸Կարտոֆիլ-3-4  
🔸Ձու-1  
🔸Լոլիկ-2-3   
🔸Պանիր հալվող  
🔸Սոխ-1 փոքր (աղացած)  
🔸Տոմատի մածուկ-1 թ/գ  
🔸Համեմ  
  
Համեմունքներ  
🧂Աղ/ սև պղպեղ  
🧂Պապրիկա քաղցր  
🧂Սումախ  
🧂Սխտոր չորացրած կամ փոշի  
🧂Օրեգանո  
🧂Չորացրած նանա կամ ռեհան  
  
👩‍🍳Ացացած մսի վրա ավելացրեք ձու,սոխ, աղ, պղպեղ, պապրիկա, չորացրած նանա կամ ռեհան ու խառնեք: Ստացված զանգվածից ստացեք գնդիկներ:   
👩‍🍳Լոլիկով սոուսի համար լոլիկներից պյուրե ստացեք (ես սովորական բլենդերով հարել եմ), ավելացրեք տոմատի մածուկ, պապրիկա քաղցր, սումախ ու խառնեք:  
  
👩‍🍳Ձևամանի մեջ շարեք մսային գնդերն ու կտրատված կարտոֆիլը, ավելացրեք լոլիկով սոուսը ու տեղափոխեք ջեռոց 50 րոպեով:   
  
👩‍🍳Ավելացրեք քերած պանիր ու պահեք ջեռոցում ևս 10 րոպե:  
  
Պատկերացնում եք չէ՞ ինչ համեղա😋Խորհուրդ եմ տալիս մատուցել գինու հետ: 😍🍷

Комментарии

Информация по комментариям в разработке