Պետական կառույցները ավելի քան 30 մլն դրամ են ծախսել ամանորյա կորպորատիվների, նվերների վրա

Описание к видео Պետական կառույցները ավելի քան 30 մլն դրամ են ծախսել ամանորյա կորպորատիվների, նվերների վրա

Ամանորին ընդառաջ պետական կառույցները բյուջեի հաշվին 30 միլիոն դրամից ավելի արժողությամբ կորպորատիվ հավաքույթներ են անցկացրել և նվերներ գնել։ Ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում տեղադրված պայմանագրերից երևում է, որ նախատոնական օրերին կորպորատիվների վրա ծախսերի քանակով չեմպիոնը Երևանի քաղաքապետարանն է։ Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցը 3 միջոցառման համար ծախսել է մոտ 10 միլիոն դրամ։

Комментарии

Информация по комментариям в разработке