Ձայն Արարատի 11 - Վանի Հայկական Թագավորություն, Ուրարտու / Armenology - Urartu, Armenian Kingdom Van

Описание к видео Ձայն Արարատի 11 - Վանի Հայկական Թագավորություն, Ուրարտու / Armenology - Urartu, Armenian Kingdom Van

Ազատ Ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդաշարի 11-րդ հարղորդումը նվիրած է ՎԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ Թագավորությանը: Վանի թագավորությունը ձևավորվել է մթա 13-րդ դարում: Ռազմականացված երկիր էր: Լեզուն ուրարտերենն էր, որը մեր բանախոսն ապացուցում է, որ հայերեն է: Հյուրն է՝ ուրարտագետ Սարգիս Այվազյանը:

Հաղորդաշարի բոլոր թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝    • Ձայն Արարատի հաղորդաշար   :
_______________________________________
«Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝    • Ձայն Արարատի հաղորդաշար   :
Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
«Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:
Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
Կայք՝ https://azatdzayn.com/
Ֆեյսբուք՝   / azatdzayn  
Թվիթեր՝   / azatdzayn  
Յութուբ՝    / armfreevoicenews  

Комментарии

Информация по комментариям в разработке