Դաշտանային ցիկլի խանգարումները դեռահասների մոտ. ե՞րբ անհանգստանալ.«Ռադիոառողջարան»

Описание к видео Դաշտանային ցիկլի խանգարումները դեռահասների մոտ. ե՞րբ անհանգստանալ.«Ռադիոառողջարան»

Աղջիկների մեծամասնության մոտ առաջին դաշտանը` մենարխեն, տեղի է ունենում 11-13 տարեկանում, սակայն 10-15 տարեկանը նույնպես համարվում է նորմալ։ Դաշտանային ցիկլը տևում է միջինը 28 օր, բայց կարող է տատանվել 21-ից մինչև 40 օրվա միջակայքում:
Սկզբնական շրջանում աղջիկների մի մասի մոտ դաշտանը անկանոն է, և դա նորմալ է, քանի որ վերարտադրողական համակարգի ֆունկցիան նոր է սկսվում ձևավորվել և այն ի սկզբանե չի կարող իդեալական «աշխատել»։ Ժամանակի ընթացքում, երբ ցիկլերը ձեռք են բերում ձվազատական բնույթ, դաշտանը կանոնավորվում է։ Ցանկացած շեղում, սակայն, անհրաժեշտ է քննարկել մասնագետի հետ՝ հնարավոր խնդիրները բացառելու կամ ժամանակին հայտաբերելու համար:
Թեմայի շուրջ զրուցել ենք Երևանի Պետական Բժշկական Համալսարանի հրավիրված մասնագետ, Բեգլարյան ԲԿ-ի մանկական և դեռահասների գինեկոլոգ Լիանա Քոչարյանի հետ:

Комментарии

Информация по комментариям в разработке