Khoren Palyan - Garahisar leran (Armenian folk song)

Описание к видео Khoren Palyan - Garahisar leran (Armenian folk song)

Հայ ժողովրդական «Պետոյի հիշատակին» կամ «Գարահիսար լեռան կրծքին» երգն է՝ Խորեն Պալյանի կատարմամբ:
Երգի խոսքերը՝

Գարահիսար լեռան կրծքին
Նա էլ ընկավ վիրավոր,
Կուրծք պատռած, սիրտը խոցված
Չար թշնամու գնդակով:

Ժեռուտ լեռան լերկ կատարից
Վար սլացիր, սև արծիվ,
Թևերըդ բաց, լայն թևերդ,
Ու Ջիվանուն հով արա:

Խոցված սրտից մուգ արյունը
Կաթիլ-կաթիլ կծորա,
Ախ Ջիվանու կյանքն է հոսում
Ցավոտ կրծքի լայն վերքից:

Комментарии

Информация по комментариям в разработке