Հայտնություն Գլուխ 3 - Haytnutyun Revelation

Описание к видео Հայտնություն Գլուխ 3 - Haytnutyun Revelation

«Գրի՛ր նաեւ Սարդիկէի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում նա, ով ունի Աստծու եօթը Հոգիները եւ եօթը աստղերը. տեսայ քո գործերը, դու, որ կենդանի եղողի անուն ունես, բայց մեռած ես։ 2Արթո՛ւն եղիր եւ զօրացի՛ր այսուհետեւ, քանի որ մօտ ես մեռնելու. քանզի քո գործերը Աստծու առաջ կատարեալ չգտայ։ 3Արդ, յիշի՛ր, թէ ինչպէ՛ս լսեցիր խօսքը. եւ պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթէ չարթնանաս, կը գամ ինչպէս գող, եւ իմ գալուստը քեզ մօտ ոչ ոք չի իմանայ։ 4Սակայն Սարդիկէում մի քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները եւ շրջում են սպիտակ զգեստների մէջ, որոնց արժանի եղան։ 5Ով յաղթի, այսպէս սպիտակ կը հագնի, եւ նրա անունը չի ջնջուի կեանքի գրքից. եւ նրա անունը պիտի խոստովանեմ իմ Հօր առաջ եւ նրա հրեշտակների առաջ։ 6Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։ 7«Գրի՛ր նաեւ Փիղադեղփիայի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դաւթի բանալին. բաց է անում, եւ չկայ մէկը, որ փակի. եւ փակում է, ու չկայ մէկը, որ բաց անի. 8տեսայ քո գործերը. ահա քո առաջ դրի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ, թէեւ քիչ զօրութիւն ունես, բայց պահեցիր իմ խօսքերը եւ չուրացար իմ անունը։ 9Ահա՛ւասիկ ես յանձնում եմ քեզ Սատանայի ժողովից եղողներին. նրանք իրենց մասին ասում են, թէ հրեաներ են, բայց չեն. եւ ստում են. պիտի այնպէս անեմ նրանց, որ գան եւ երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։ 10Քանի որ պահեցիր իմ համբերութեան խօսքը, ես էլ քե՛զ պիտի պահեմ քո փորձութեան ժամին, որ պիտի գայ ամբողջ տիեզերքի վրայ՝ փորձութեան ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։ 11Ահա շուտով գալիս եմ. պահի՛ր ինչ որ ունես, որպէսզի ոչ ոք չառնի քո պսակը։ 12Ով յաղթի, նրան իմ Աստծու տաճարին սիւն պիտի դարձնեմ. եւ նա այլեւս այնտեղից դուրս չի գալու. եւ նրա վրայ պիտի գրեմ իմ Աստծու անունը եւ իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղէմի, որ իջնելու է երկնքից, իմ Աստծուց, եւ նրա անունը նոր է։ 13Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։ 14«Գրի՛ր նաեւ Լաւոդիկէի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Ամէնը՝ հաւատարիմ եւ ճշմարիտ վկան՝ Աստծու արարածների Սկիզբը. 15գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես եւ ո՛չ տաք. երանի դու սառն լինէիր եւ կամ տաք. 16իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից, 17քանի որ ասում ես. «Հպարտ եմ եւ առաւել հարստացայ ու ոչ մի բանի կարօտ չեմ». բայց չգիտես, թէ ողորմելի ես դու, թշուառ եւ աղքատ, մերկ եւ կոյր։ 18Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպէսզի քո մերկութեան անվայելչութիւնը չերեւայ, եւ քո աչքերին դեղ դի՛ր, որ տեսնես։ 19Ում սիրում եմ ես, նրան յանդիմանում եմ եւ խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր ուրեմն եւ ապաշխարի՛ր։ 20Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ։ 21Ով յաղթի, նրան թոյլ կը տամ նստելու ինձ հետ իմ աթոռին, ինչպէս որ ես յաղթեցի եւ նստեցի իմ Հօր աթոռին։ 22Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։
#Astvacashunch#Hin#Nor#Ktakaran#Avetaran#Hisus#Qristos#Astvac #Saxmos#Joxovox#Soxomoni#Arakner#Avetaran#Matevos#Markos#Xukas#Hovhannes#Gorck# #Arakeloc#Tuxt#Hromeacinerin#Korntacinerin#Gaxatacinerin#Epesacinerin#Filipecinerin#Koxosacinerin#Tesaxonikacinerin#Timoteos#Titos#Filimon#Ebraecinerin#Hakobos#Petros#Hovhannes#Huda#Araqyali#Tuxt #Haytnutyun#

Комментарии

Информация по комментариям в разработке