EDGAR AVETYAN - GYOZAL MINCH YERB (VIDEOCLIP)

Описание к видео EDGAR AVETYAN - GYOZAL MINCH YERB (VIDEOCLIP)

✅EDGAR AVETYAN - GYOZAL MINCH YERB

Recording, Arrangment & mix : Edgar Avetyan

Shooting, editing and everything else: ALL BY MYSELF

#EdgarAvetyan #GyozalMinchYerb

✅Song Author: Ashugh Shahen

Lyrics :

Գյոզալ մինչ երբ խռով մնաս,
Քեզ արար աշխարհն իմացավ,
Խոսիր ինձ հետ ջանիդ մատաղ,
Երկինք, գետին քարն իմացավ։
Բըլբուլ եմ քո վարդին կարոտ,
Նրան այրող խարն իմացավ,
Հազար ծաղկունքով զարդարված,
Գարնան սուսամբարն իմացավ,
Յար ջան։

Խոսիր ինձ հետ ջանիդ մատաղ,
Ես քո բերող նանին մատաղ,
Ազատիր քո սիրո բանտից նազելի ինձ.
Էշխ ու կրակ, դիվանիդ մատաղ։

Խոսիր ինձ հետ կամ բարև տուր,
Քաղցր ձայնդ լսեմ բարով,
Ինչու անխոս անց ես կենում,
Այս եդեմական աշխարհով,
Աշխարհը մեզ մնալու չէ,
Գնացող մարդկանց խաբարով,
Այս բանը խորունկ հասկացող,
Գիտուն սիրահարն իմացավ,
Յար ջան։

Խոսիր ինձ հետ ջանիդ մատաղ,
Ես քո բերող նանին մատաղ,
Ազատիր քո սիրո բանտից նազելի ինձ.
Էշխ ու կրակ, դիվանիդ մատաղ։

Աշուղ Շահենին բանդել ես,
Ու թողել ես ճամփի կեսին,
Կարոտ եմ քո լույս պատկերին,
Տասնըհնգած վառ երեսին,
Արար աշխարհ ման եմ եկել,
Ու եկել եմ յար, քո տեսքին,
Գարուն բացվել է դուրս արի,
Երկնային կամարն իմացավ,
Յար ջան։

Խոսիր ինձ հետ ջանիդ մատաղ,
Ես քո բերող նանին մատաղ,
Ազատիր քո սիրո բանտից նազելի ինձ.
Էշխ ու կրակ, դիվանիդ մատաղ։

Комментарии

Информация по комментариям в разработке