Փառաբանություն / Worship / Ashot Martirosyan

Описание к видео Փառաբանություն / Worship / Ashot Martirosyan

1. Աստծո բանակն է գնում՝ Հաղթելով աշխարհին,
Մենք երգում ենք ու ցնծում, Որ մահը պարտվեց:

Էմմանուէլ, Աստծո բանակն է սա,
Էմմանուէլ, մենք պաշտում ենք Նրան,
Էմմանուէլ, Նա է մեր Մեսիան, (Էմմանուել x3) Աստված:

2. Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել, Պաշտենք մենք Նրան,
Նա է մեր զորագլուխը, Օրհնենք մենք Նրան:

3. Հավատքի վահանն ունենք մենք, Զինվել ենք ահա,
Երբեք չենք հուսահատվի մենք, Տերն է մեր Արքան:

4. Աստծո բանակն է գնում՝ Հաղթելով դժոխքին,
Եվ երգում ենք՝ ալելուիա՜, Օվսաննա՜ Գառին:

Էմմանուէլն է գնում առջևից,
Էմմանուէլ` հարուցյալ, կենդանի,
Էմմանուէլ, որ հաղթեց թշնամուն (Էմմանուէլ x3) Աստված:


Եկել ենք Քեզ փառաբանենք,
Երկրպագենք ու մեծարենք,
Դու կյանքի աղբյուր, Փրկիչն ու Արարիչն ես,
Փառքը լինի Քեզ հավետ:
Դու հզոր Աստված ես, Օրհնության արժան ես,
Մենք ցնծում ենք Քո առջև:

Կնայենք վեր դեպ երկինքը,
Լի երկյուղով ու փառքով,
Ձեռքերս պարզած դեպ երկինքը,
Անսահման ուրախությամբ:


Հիսուսն է Տերը, մեր Մեսիան, Միակ Թագավորը և Արքան,
Նա է հույսը մեր փրկության, Երգը մեր ուրախության: x 2

Փառք տվեք Բարձրյալին, Ովսաննա երգենք Արքային
Հիսուսն է Տերը, մեր Մեսիան, Փրկությունը մարդկության:

Եկեք երգենք ուրախանանք Տերն է գալիս մարանաթա:

Ովսաննա, երգիր ովսաննա փառք, ալելույա մարանաթա:

Օրհնեցեք Տիրոջը ով ժողովուրդներ և բարձրացրեք Նրա սուրբ անունը
Փառքն ու գոհությունը լինի Նրան որ տիրում է հավիտյան:

Ալելու - ալելույա:

Ով Աստված կօրհնենք Քեզ անդադար
Վերստին Քո փրկության համար
Քո սիրո մասին մենք կերգենք Քո անունը կմեծարենք:

Նա լցրեց մեզ ցնծությամբ
Նրա առջև մենք հզոր ենք իր ուրխությամբ,
Դե եկեք Նրան փառաբանենք ցնծությամբ երգենք, պաշտենք:

Комментарии

Информация по комментариям в разработке