Սաղ տաշի տմբլ է. ուրախության և ցավի «բեռլինյան պատ»՝ Փաշինյանի ու ժողովրդի միջև

Описание к видео Սաղ տաշի տմբլ է. ուրախության և ցավի «բեռլինյան պատ»՝ Փաշինյանի ու ժողովրդի միջև

Բաժանորդագրվեք մեզ՝ https://bit.ly/3pbzs0J

#Փաշինյան #5tv

«Կեցցե՛ հեծանիվը» այսօր առավոտյան Գերմանիայի սրտից է հնչեցրել Հայաստանի վարչապետը կիրակի Անգլիա-Իսպանիա ֆուտբոլային խաղը վայելելուց հետո: Նա առավոտյան Բեռլինում հեծանիվ է վարել ինչ-որ տղամարդու՝ հավանաբար թիկնապահի ուղեկցությամբ, իսկ օրն սկսել է կնոջ հետ սրճարաններից մեկում սուրճ խմելով: Արձակուրդում չէ Հայաստանի վարչապետը, Գերմանիա է մեկնել աշխատանքային այցով՝ կնոջ ու փոքր դստեր հետ, բայց ոչ կառավարական ինքնաթիռով՝ ՈՒԵՖԱ-ի նախագահի հրավերով: Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին դիրքեր զիջող ու փոխարենը պատ սարքող երկրի վարչապետի բեռլինյան շրջագայությունը երևանցիներից շատերին, մեղմ ասած, զարմացնում է, մի մասին՝ զայրացնում, իսկ մյուս մասը գնահատում է ֆուտբոլասեր Փաշինյանի՝ խաղը սեփական աչքերով տեսնելու վճռականությունը: Քաղաքական գործիչների կարծիքով՝ Փաշինյանի «օնլայն ուրախությունները» հայ հասարակությանը թմրեցնելու նպատակ ունեն:

Комментарии

Информация по комментариям в разработке