Աստղագետները ենթադրում են, որ տեսել են հսկայական սև խոռոչի արթնացումը իրական ժամանակում

Описание к видео Աստղագետները ենթադրում են, որ տեսել են հսկայական սև խոռոչի արթնացումը իրական ժամանակում

Հեռավոր գալակտիկայի հանկարծակի լուսավորումը աստղագետներին թույլ է տվել ֆիքսել նախկինում չտեսնված երևույթ։ Հետազոտողները կարծում են, որ ականատես են եղել արեգակից միլիոն անգամ ավելի մեծ զանգված ունեցող սև խոռոչի ակտիվացման գործընթացին։

Տասնամյակներ շարունակ SDSS1335+0728 անունով գալակտիկայում տեսանելի ոչինչ տեղի չէր ունենում։

Սակայն 2019 թվականին խորը տիեզերքի այս աննկատ տարածքը հանկարծ սկսեց փայլել։

Այդ ժամանակից ի վեր աստղագետները հետևում են գալակտիկայի լուսավորման փոփոխություններին։
Նրանք նկատել են, որ այն կրկնապատկել է իր պայծառությունը ինֆրակարմիր ճառագայթների միջին տիրույթում, չորս անգամ ավելի պայծառ է դարձել ուլտրամանուշակագույն և առնվազն 10 անգամ ավելի պայծառացել ռենտգենյան ճառագայթների տիրույթում։

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:

https://www.amerikayidzayn.com/
  / amerikayidzayn  
  / amerikayidzayn  
https://t.me/Amerikayidzayn

tiezerk astxer

Комментарии

Информация по комментариям в разработке