Մասունք – Թամզարաների շարք | Masunq – Tamzara | Gutan Folk Festival 2024

Описание к видео Մասունք – Թամզարաների շարք | Masunq – Tamzara | Gutan Folk Festival 2024

Ռուդիկ Հարոյանի անվան «ՄԱՍՈՒՆՔ» ավանդական երգի-պարի համույթ
Ղեկավարներ՝ Հայարփի Անանյան և Լուսինե Մկրտչյան
Հետևեք մեզ նաև ֆեյսբուքում՝ http://goo.gl/RhxxMe

📍 Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ #Կասկադում, օգոստոսի 31-ին տեղի ունեցավ «Գութան» ազգային երգի-պարի փառատոնի 10-րդ հոբելյանական համերգը 🇦🇲
#Գութան10

🥰Գութանի շրջանակներում այս տարի Մասունքը ներկայացրեց Թամզարաների շարք՝ ավանդված հայկական լեռնաշխարհի տարբեր տարածաշրջաններից✨🌍

📝 Մի փոքր ավելի մանրամասն ներկայացնենք ⤵️

🎼 Երգը ավանդվել է Մարո Նալբանդյանից ☺️

👉Մարո Նալբանդյանը Բալուից Սիրիա գաղթած ընտանիքից էր, որտեղ երգը առանձնահատուկ տեղ ուներ💛✨🌿
Մարոն այն բազմաթիվ երգերը, որ փոխանցել է մեզ, սովորել է ոչ միայն իր ընտանիքում, այլև շրջապատում՝ իր շրջահայաց ու բացառիկ երգասեր լինելու շնորհիվ🥰☄️
Ազգային մշակույթի մշակներից Պետրոս Ալահայտոյեանն էլ ժամանակին Մարոյի հսկայական երաժշտական պաշարը գրառել է, ձայնագրել և փոխանցել բոլորիս 🥰💛🌿

✅Սրանց մեջ չափազանց կարևոր են Բալուի երգերը և մեր կողմից այս տարի ընտրվել է #Բալուի չքնաղագույն #Թամզարան։

🌐 Մարոյի անզուգական կատարումը կարող եք վայելել՝ անցնելով տեղադրված հղումով ⤵️
🔗 https://shorturl.at/HO7S7

🌐Երգի բառերը ⤵️

Լէ, լէ, լէ, լէ, թամզարա,
Աղջիկ, տըղայ կը խաղայ.
Աղջիկ, տըղայ կը խաղայ։

Վերի պաղչին տանծերը,
Հոփ-հոփ կ՝ընեն մանչերը,
Ուր օր աղջիկ մը տեսնան,
Հոն կը ծըռեն ֆէսերը։

Թամզարա պար պարեցէք,
Ուսերնիդ ալ շարժեցէք.
Թամզարային պարերը,
Իրար կու գան եարերը։

Խելքըս գըլխէս առեր ա
Էդ աղկէկան մազերը.
Թամզարային վարպետը,
Քըղու, Բալու, Խարբերդը։

🔍 Պարի տարբերակներից երկու գծերվ պարվողը ավանդվել է մեր վարպետից ՝ #Ռուդիկ Հարոյանից:

👉 Վերջին տարբերակը, որ զույգերով են պարում Ուրֆայի Թամզարան է և գրառվել է Մասունքի կողմից՝ արմատներով #Ուրֆացի Լևոն Գազանճեանից 💛🥰🌿
Գրառել ենք 2024 թվականին Գառնի և Տիգրանի հարսանեկան հինադրեքի արարողության ժամանակ, երբ Քեռի Լևոնը ինքնաբուխ սկսեց պարել և մեզ էլ պարեցնել իր հետ ( այնքան հարազատ էինք դարձել, մեզ համար էլ էր Քեռի Լևոն 🥰)։

✅ Այս տարի Մասունքն ամբողջական կազմով ելույթ չունեցավ, քանի որ խմբի մի մասը գտնվում էր արտերկրում։ Երկու ճակատով կարողացել ենք ներկայացնել հայ ավադական մշակույթը թե՛ օտար, թե՛ հայ հանդիսատեսին 🥰💛🌿
Մասունքի մյուս հիմնական կազմն այդ օրերին հատուկ հրավերով գտնվում էր Ղազախստանում 💛✨

🇦🇲 Թո՜ղ Գութանյան երգ ու պարի ցանքսը միշտ առատ լինի և թո՜ղ օրհնված լինեն բոլորն, ովքեր ապրում են և ապրեցնում մեր տոհմիկ մշակույթը 🇦🇲

Տեսանյութի համար շնորհակալ ենք Զեփյուռ Դովլաթյանին։

Комментарии

Информация по комментариям в разработке