Նորատուս գյուղի բնակիչներն ավտոմեքենաներով փակել են ճանապարհը

Описание к видео Նորատուս գյուղի բնակիչներն ավտոմեքենաներով փակել են ճանապարհը

Արդեն 30 րոպեից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի-Գավառ ավտոճանապարհի խաչմերուկում: Նորատուս գյուղի 200-ից ավելի բնակիչներ, ի նշան բողոքի, նշված ճանապարհը փակել են, ինչի պատճառով էլ հսկայական խցանում է առաջացել և երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են, որ իրենք ճանապարհը փակել են, քանի որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Արսենյանը անհիմն մարդկանց մեղադրում է ու, ըստ գյուղացիների հայտարարության, չարաշահում է պաշտոնեական դիրքը և մարդկանց անհիմն կալանքի է ենթարկում, ինչի իրավունքը նա չունի:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2015/...

Комментарии

Информация по комментариям в разработке