ՀՀ իշխանությունը տեղյակ է եղել Արցախի վերջին օրերի մանրամասներից, այդ թվում՝ նախագահի հրաժարականից

Описание к видео ՀՀ իշխանությունը տեղյակ է եղել Արցախի վերջին օրերի մանրամասներից, այդ թվում՝ նախագահի հրաժարականից

Քանի որ Արայիկ Հարությունյանը գտնվում է Բաքվի բանտում, ես չէի ցանկանա խոսել այս մասին՝ մտածելով, որ նա կվերադառնա և կտա բոլոր հարցերի պատասխանները, սակայն, քանի որ խնդիրը դարձել է օրակարգային, պետք է նշեմ, որ Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախկին ղեկավար, արտաքին գործերի նախկին նախարար Աշոտ Ղուլյանը։
Ըստ մեր բանախոսի՝ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել Արցախի անկումից 3-4 օր առաջ տեղի ունեցած բոլոր գործընթացներին, և նրանցից ոչինչ գաղտնի չի պահվել։
Ինչ վերաբերվում է Արցախ վերադարձի մասին հնարավորություններին, Ղուլյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները խնդիրը պետք է օրակարգային պահեն, ինչը, ցավոք սրտի, չեն անում, որովհետև անգամ այդ պարագայում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ՀՀ-ն հանդես կգա առավել ակտիվ դիրքերից։
Մանրամասները՝ տեսանյութում։
#ՆարեկԳալստյան#24News#ԱշոտՂուլյան#ԱրայիկՀարությունյան#ՆիկոլՓաշինյան

24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր

Комментарии

Информация по комментариям в разработке