Դավիթ Ամալյան֊Կենացդ Եղբայր / David Amalyan֊In Vazgen Sargsyan memory 🎖

Описание к видео  Դավիթ Ամալյան֊Կենացդ Եղբայր / David Amalyan֊In Vazgen Sargsyan memory 🎖

Խոսք եւ երաժ. Դավիթ Ամալյան
#ԿենացդԵղբայր

Հիմա խմում եմ, կենացդ եղբայր,
Քո ապրած կյանքից քամած՝ մուգ գինով,
Գինուդ մեջ սեր կա, թախիծ ու ցավ կա,
Ուժ ու կրակ կա, կենացդ եղբայր:
Գինուդ մեջ սեր կա, թախիծ ու ցավ կա,
Ուժ ու կրակ կա, կենացդ եղբայր:
Գինուդ մեջ սեր կա, թախիծ ու ցավ կա,
Ուժ ու կրակ կա, կենացդ եղբայր:

Սրտիս կարոտն ու հուշերն եմ խառնել,
Գինուդ դառը համը չզգալու համար,
Հոգուս աշնանը գարուն եմ խառնել,
Քո ողջ կենացը խմելու համար:
Հոգուս աշնանը գարուն եմ խառնել,
Քո ողջ կենացը խմելու համար:

Կենացդ եղբայր…
Գինուցդ հարբած, հեքիաթ եմ գրել,
Աշխարհն անզոր է գրածս ջնջելու համար,
Աշխարհն անզոր է հեքիաթիս՝ բարի ու արդար հերոսին,
Թիկունքից թաքուն խփելու համար:
Աշխարհն անզոր է սիրո հավերժը կտրելու համար,
Թույլ տուր կենացդ խմելու պահին,
Հեքիաթս կարդամ։
Կենացդ եղբայր…
Սիրո բարձունքից ամբարած ծովը,
Ես կդատարկեի քո հետ ապրելու վայրկյանի համար,
Կարոտս թաց է, սպասիր ես կգամ,
Սիրտս այրված է,
Կենացդ եղբայր…
Կարոտս թաց է, սպասիր ես կգամ,
Սիրտս այրված է,
Կենացդ եղբայր…
Տեսնես գահին զոհ դառնալու պահին,
Աշխարհն ապտակեց, թե դու՝ աշխարհին,
Կյանքը դադարով փոխելու համար,
Խիղճդ հանգիստ է,
Կենացդ եղբայր…
Կյանքը դադարով փոխելու համար,
Խիղճդ հանգիստ է,
Կենացդ եղբայր…
Գինուցդ հարբած, հեքիաթ եմ գրել,

Աշխարհն անզոր է գրածս ջնջելու համար,
Աշխարհն անզոր է հեքիաթիս՝ բարի ու արդար հերոսին,
Թիկունքից թաքուն խփելու համար
Աշխարհն անզոր է սիրո հավերժը կտրելու համար,
Թույլ տուր կենացդ խմելու պահին,
Հեքիաթս կարդամ։
Կենացդ եղբայր… #ՎազգենՍարգսյան


#Կենսագրություն
Վազգեն Զավենի Սարգսյան 
Մարտի 5, 1959, Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան)
հայազգի ռազմական և քաղաքական գործիչ, Սպարապետ։
Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար (1991-1992թթ․ և 1995-1999թթ․), Հայաստանի Հանրապետության վարչապետ (1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը)։ Իր հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը։
Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։

(Խնդրում ենք չներբեռնել տվյալ տեսահոլովակն այլ կայքեր: Հորդորում ենք կիսվել հղումով, հակառակ դեպքում հարկադրված կլինենք արգելափակել տեսանյութը: Անձնական օգտագործման համար կարող եք ներբեռնել այն ստորև տրված հղումով: Просим не скачивать и не загружать данный видеоролик на другие сайты. Рекомендуем делиться ссылкой, в противном случае мы будем вынуждены заблокировать ваш контент. Для личного пользования можете пройти по приведенной ниже ссылке. Please, don't download and upload this video on the other sites. We recommend to share the link, or we will be forced to block your content. You can download the video for individual purpose by the link given below.)

Комментарии

Информация по комментариям в разработке