Saxmos 90 / Սաղմոս 90

Описание к видео Saxmos 90 / Սաղմոս 90

90 Ով ապրում է Բարձրեալի աջակցութեամբ, երկնքում կը հանգչի Աստծու հովանու տակ։ 2Տիրոջը կ՚ասի. «Դու ես ինձ ընդունողը, ապաւէ՛ն իմ Աստուած, որի վրայ եմ դրել իմ յոյսը»։ 3Նա ինձ կը փրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խօսքերից։ 4Իր ծոցում կը պահի կը պաշտպանի քեզ, եւ դու ապահովութիւն կ՚ունենաս նրա թեւերի հովանու տակ։ 5Նրա ճշմարտութիւնը որպէս զէնք քո շուրջը կը լինի։ 6Դու չես վախենայ գիշերուայ զարհուրանքիցեւ ոչ էլ ցերեկուայ սլացող նետից, խաւարում շրջող բանից,եւ կէսօրին դեւի գայթակղութիւնից։ 7Քո կողքին հազարներ կ՚ընկնեն, եւ քո աջին՝ տասնեակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենայ։ 8Բաւական է, որ քո աչքով նայես, եւ դու կը տեսնես մեղաւորների ստացած հատուցումը։ 9Դու, Տէ՛ր, իմ յոյսն ես։ Բարձրեալին քեզ ապաւէն դարձրիր։ 10Չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մօտենայ քո տան յարկին։ 11Իր հրեշտակներին հրամայուած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին։ 12Իրենց բազուկների վրայ պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես։ 13Դու կը քայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կը կոխոտես առիւծին ու վիշապին։ 14Քանի որ յոյսն ինձ վրայ դրեց,ես կը փրկեմ նրան, նրան հովանի կը լինեմ, քանզի անունս ճանաչեց։ 15Ինձ ձայն կը տայ՝ ու կը լսեմ նրան, եւ նրա հետ կը լինեմ նեղութեան մէջ. կը փրկեմ ու կը փառաւորեմ նրան։ 16Բազում օրերով նրան կը լիացնեմ ու ցոյց կը տամ նրան իմ փրկութիւնը։
Սաղմոս Գլուխ 90

Комментарии

Информация по комментариям в разработке