Նոր Հոգևոր երգ "Մի վախեցիր Ես քեզ հետ եմ" Լիլիթ Պողոսյան

Описание к видео Նոր Հոգևոր երգ "Մի վախեցիր Ես քեզ հետ եմ" Լիլիթ Պողոսյան

Nor Hogevor erg
Մի վախեցիր Ես քեզ հետ եմ Լիլիթ Պողոսյան
Lyrics by Լիլիթ Պողոսյան
Music by Լիլիթ Պողոսյան
Arrangement & Mixing by Studio MARANATHA.


Գողգոթայում խաչի վրայից
Նայեց ինձ Տեր Հիսուսը
Ու նայելով իմ վիճակին
Ինձ ասաց իմ Սուրբ Տերը
Ես խաչվում եմ հենց քեզ համար
Որ փրկվես իմ անգին
Որ երբ որ գամ տուն տանելու
Պատրաստ լինես թանկագին
Որ երբ որ գամ տուն տանելու
Պատրաստ լինես թանկագին

- ԿՐԿՆԵՐԳ
Իսկ դու հիմա ինչ ես կանգնել
Մոլորվել ես ճամփեքին
Գնա առաջ իմ անունով
Քեզ հետ է Իմ Սուրբ Հոգին
Քեզ սիրում եմ որբ չեմ թողնի
Կքայլենք մենք միասին
Այս կյանքի մեջ դու մենակ չես
Կառաջնորդեմ իմ անգին

Եվ այդ պահից սիրտս լցվեց
Երկնային Խաղաղությամբ
Վստահեցի իմ Փրկչին ես
Նա չի թողնի ինձ ճամփին
Եվ կնթանամ կսլանամ
Դեպի առաջ դեպ երկինք
Քանզի Տերը միշտ ինձ հետ է
Ինձ ուժ կտա Սուրբ Հոգին
Քանզի Տերը միշտ ինձ հետ է
Ինձ ուժ կտա Սուրբ Հոգին

----- ԿՐԿՆԵՐԳ ----
Մի վախեցիր Ես քեզ հետ եմ
Վստահիր Ինձ սիրելիս
Բաց աչքերդ որ տեսնեն Ինձ
Քո առջևից քայլելիս
Նեղ ճամփով է փրկությունը
Ես եմ ճամփան սիրելիս
Վստահիր ինձ հավատա Ինձ
Քեզ չեմ թողնի իմ անգին
Վստահիր Ինձ հավատա Ինձ
Քեզ չեմ թողնի իմ անգին

Комментарии

Информация по комментариям в разработке